Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

                                                                                         ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի  N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ 

1.      Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու իրավակիրառ պրակտիկայում  ծագած խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ։

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարման համակարգը ներդրվեց 2026 թվականի ապրիլի 1-ից։

Գործող իրավակարգավորումներն ապահովեցին կանխիկ եղանակով կենսաթոշակ կամ պետական նպաստ ստացող անձանց համար անկախիկ եղանակի ներդրումը՝ բանկի ընտրությունը, սոցիալական ապահովության հաշվի սպասարկման բանկային հաշվի պայմանագրի կնքումը, բանկային քարտերի փոխարկումն ու դրանց առաքումը։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ 2021 թվականից ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում 2026 թվականի ապրիլի 1-ից անկանխիկ եղանակով վճարման համակարգը ներդրվեց հիմնականում սոցիալապես խոցելի խմբերի՝ 75 և ավելի տարեկան կամ հաշմանդամության խորը կամ ծանր աստիճանի սահմանփակում ունեցող անձանց համար։

Աշխատանքներն իրականացվեցին Կենտրոնական բանկի, բանկերի միության և անմիջապես բանկերի հետ ակտիվ համագործակցությամբ։

Կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարման գործընթացի անխափանությունն իր ինքնուրույն գործողություններով բանկային նվազագույն ծառայություններից ամբողջ ծավալով օգտվելու հնարավորություն չունեցող շահառուների (տեղաշարժման, տեսողական կամ այլ խնդիրներ ունեցող) համար անհրաժեշտ է ներդնել բանկային քարտով սպասարկման հետ կապված հարմարեցված մեխանիզմներ:

Այսպես, նշված խումբ շահառուների համար խնդրահույց է, օրինակ, քարտապանի պահանջով քարտի արգելափակման և ապաարգելափակման, բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում (բանկի սեփական կամ այլ  բանկերի սպասարկման կետերում) քարտի վերադարձի, գաղտնաբառի (PIN կոդի) վերականգնման, քարտի վերաթողարկման (կորցնելու դեպքում) բանկային ծառայություններից օգտվելը։

Ըստ այդմ, անհրաժեշտ է  իր ինքնուրույն գործողություններով բանկային նվազագույն ծառայություններից ամբողջ ծավալով օգտվելու հնարավորություն չունեցող շահառուների համար սահմանել մեխանիզմներ, որոնք այդ ծառայությունները հասանելի կդարձնեն այս խումբ շահառուներին։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284‑Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) և բանկի միջև կնքվող սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, որով սահմանված են կողմերի իրավունքներն ու պարտականությունները կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացում:

Ըստ այդմ, անհրաժեշտ է նշված պայմանագրի օրինակելի ձևով վերանայել ծառայության և բանկի գործառույթները քննարկվող մեխանիզմների ներդրումն ապահովելու նպատակով:

Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ խնդրի ամբողջական լուծման համար էական է առաջին քայլը՝ իր ինքնուրույն գործողություններով բանկային նվազագույն ծառայություններից ամբողջ ծավալով օգտվելու հնարավորություն չունեցող շահառուների ի հայտ բերելը։ Այս հարաբերությունների կարգավորումը կտրվի Կառավարության 2011 թվականի 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշմամբ։

 

1.2.  Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 2. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է՝

1)   սոցիալապես խոցելի շահառուներին բանկային նվազագույն ծառայությունները հասանելի դարձնել ծառայության ներկայացուցչի միջոցով,

2)  անհրաժեշտ մեխանիզմները սահմանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի կիրառմամբ,

3)  սահմանել, որ իր ինքնուրույն գործողություններով սույն պայմանագրի N 8 ձևով սահմանված` պարբերական դրամական վճարների գումարների վճարման համար սահմանված նվազագույն ծառայությունների ցանկի 1-ին, 2-րդ, 5-9-րդ կետերով նախատեսված հիմնական ծառայություններից (այսուհետ՝ հիմնական առանձին խումբ ծառայություններ) օգտվելու հնարավորություն չունեցող շահառուների անունից բանկային հաշվի պայմանագիրը կարող է կնքել ծառայության ներկայացուցիչը, հիմնական առանձին խումբ ծառայությունները շահառուին բանկը կարող է մատուցել ծառայության ներկայացուցչի միջոցով (այս դեպքում՝ անվճար)։ Այս դեպքում շահառուի լռությունը (հիմնական առանձին խումբ ծառայությունները լիազոր մարմնի միջոցով իրեն մատուցելուց հրաժարվելու վերաբերյալ բանկ դիմում չներկայացնելը) համարվում է հիմնական առանձին խումբ ծառայությունները լիազոր մարմնի միջոցով իրեն մատուցելը շահառուի կողմից ընդունելու կամքի արտահայտություն (պետության միջոցով իր անունից բանկի հետ բանկային հաշվի պայմանագիր կնքելու կամ այդ պայմանագրով իր իրավունքից օգտվելու ցանկության հայտնում),

4)  շահառուին հիմնական առանձին խումբ ծառայությունները ծառայության ներկայացուցչի միջոցով մատուցել անվճար, քանի որ շահառուի անունից վճարում կատարելու ընթացակարգ գործող օրենսդրությամբ նախատեսված չէ, իսկ այն նախատեսելը նպատակահարմար չէ՝ հաշվի առնելով որ հիմնական ծառայությունները անվճար են, իսկ վճարովի ծառայություններից առավելագույնի արժեքը 900 դրամ է,

5)   սահմանել, որ շահառուն ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել հիմնական առանձին խումբ ծառայությունները ծառայության ներկայացուցչի միջոցով իրեն մատուցելուց իր ինքնուրույն գործողություններով օգտվել այդ ծառայություններից, կնքել բանկային հաշվի պայմանագիրը.

6)  սահմանել ծառայության պարտավորությունը՝ ծառայության ներկայացուցչի տվյալները կամ դրանց փոփոխությունները բանկին ներկայացնելու վերաբերյալ,

7)  ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 8-րդ ենթակետը, քանի որ դրանով կարգավորումները փոխարինվում են նախագծով առաջարկվող նոր կարգավորումներով։

Որոշման ընդունման դեպքում այն բանկերը, որոնք պատրաստ կլինեն հիմնական առանձին խումբ ծառայությունները շահառուներին մատուցել ծառայության ներկայացուցչի միջոցով, Որոշման հիման վրա լիազոր  մարմնի և բանկի միջև կնքված պայմանագրում փոփոխություններ և լրացումներ պետք է կատարեն լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան այդ պայմանագրի անբաժանելի մասը:

Հակառակ դեպքում նշված ծառայությունները կմատուցվեն միայն բանկի ներքին ընթացակարգերի համաձայն՝ առանց ծառայության ներկայացուցչի աջակցության։

Ընդ որում, նախագծի ընդունումը չի բացառում բանկերի կողմից իրենց ներքին ընթացակարգերով շահառուներին ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ շահառուի համաձայնությամբ վճարովի հիմքունքներով)։

Հաշվի առնելով կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու  համարկարգը ներդնելու ընթացքում վարած վիճակագրությունը, կարելի է գնահատել, որ նախագծի ընդունմամբ տարեկան շուրջ 15000-20000 շահառուներ, ըստ անհարաժշտության, կարող են ծառայության ներկայացուցչի միջոցով օգտվել հիմնական առանձին խումբ ծառայություններից։

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն ընդունվելու դեպքում կլուծվեն  կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները։ 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. Ծրագրի 4.6-րդ բաժնից՝ կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման և վճարման գործընթացը լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը:    

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում եկամուտների նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում, ինչպես նաև ծախսերի ավելացում չի նախատեսվում:

  • Տևողություն

    19.05.2026 04.06.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 43

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: