Գտնվում է ՀՀ կառավարությունում
«ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍԵՐԻԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշում
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՆՔՆԱՇԽԱՏ ԿԵՐՊՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍԵՐԻԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի թիվ 31 արձանագրային որոշմամբ հաստատված «Բաց կառավարման գործընկերություն» Հայաստանի Հանրապետության երրորդ գործողությունների ծրագրով» նախատեսված հանձնառությունների երկրորդ բաժնի վեցերորդ կետով նախատեսված «Հաշվետու լիցենզավորում. Պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց պետական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծում» միջոցառումից և 2017 թվականի հոկտեմբերի 25-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ-161-Ն ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներից:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
2017 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունվել է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններև լրացումներ կատարելու մասին ՀՕ-161-Ն օրենքը, ինչի արդյունքում ստեղծվել է լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյան, որը բաղկացած է լիցենզավորող մարմինների կողմից վարվող էլեկտրոնային գրանցամատյաններից:
Արդյունքում՝ անհրաժեշտություն է առաջացել կարգավորել լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիաների տրամադրման մասին որոշումների գրանցման, ինքնաշխատ կերպով լիցենզիայի սերիայի և համարի տրամադրման, հրապարակման, լիցենզիաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, վավերականության ստուգման կարգը, գրանցամատյանից անվճար օգտվող պետական մարմինների ցանկը և այլ անձանց վերաբերյալ գրանցամատյանում պահվող տեղեկություններն առցանց տրամադրելու վճարի չափի, ինչպես նաև գրանցամատյանի վարման լիազոր մարմին նշանակելու վերաբերյալ հարցերը:
Միաժամանակ Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը ուղղված է արդյունավետ վարչարարության իրականացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի նպատակն է սահմանել լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիաների տրամադրման մասին որոշումների գրանցման, ինքնաշխատ կերպով լիցենզիայի սերիայի և համարի տրամադրման, հրապարակման, լիցենզիաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, վավերականության ստուգման կարգը, գրանցամատյանից անվճար օգտվող պետական մարմինների ցանկը և այլ անձանց վերաբերյալ գրանցամատյանում պահվող տեղեկություններն առցանց տրամադրելու վճարի չափը, ինչպես նաև գրանցամատյանի վարման լիազոր մարմին նշանակելու վերաբերյալ հարցերը:
-
Քննարկվել է
24.07.2018 - 08.08.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 6369
Տպել