Nelly Selyan
23.07.2018
սա ռուսական 102ռազմաբազայի՞ն է վերաբերում: շիտակ լինելու համար ճիշտ կլիներ առանձին կետով ներկայացնել, թե այլ զորքերն ինչից են ազատվում:
2 - Կողմ
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2018 թվականի N -Ն
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 766-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <<Պաշտպանության մասին>> օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի <<ժբ>> ենթակետը և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Կառավարությունը որոշում է.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2018թ. ------------
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018
թվականի … N - Ն որոշման
ԿԱՐԳ
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար ավելացված արժեքի հարկի վճարումից ազատմամբ.
2) ապրանքների ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից, մաքսատուրքից և մաքսավճարից ազատմամբ.
3) գործող և զորահավաքային առաջադրանքների կատարման համար, սակայն խաղաղ ժամանակաշրջանում չօգտագործվող զորահավաքային նշանակության շինությունների ու փոխադրամիջոցների համար հաշվարկվող գույքահարկից ազատմամբ.
4) զորահավաքային առաջադրանքների կատարումն ապահովելու համար ներգրավված վարկային միջոցներից ազատում՝ վարկային միջոցների սպասարկման բանկային տոկոսադրույքի չափով:
Քննարկվել է
20.07.2018 - 05.08.2018
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Անվտանգություն
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 7605
Տպել23.07.2018
սա ռուսական 102ռազմաբազայի՞ն է վերաբերում: շիտակ լինելու համար ճիշտ կլիներ առանձին կետով ներկայացնել, թե այլ զորքերն ինչից են ազատվում: