Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

63 և բարձր տարիքի քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Գոհար Լևոնյան 05.05.2026 14:36:03

Ներառեք նաև աջակցություն բաժնետոմսերի ձեռք բերման համար Ինչու 1 փոքր բիզնեսը 1_3 տ կտրվածքով նոր արդյունք ցույց կտա կամ Առաջին 1 տ կամ կդադարի կամ 0 կկանգնի հաշվի առնելով բիզնեսում անփորձությունը

Իսկ եթե ձեռք է բերում բաժնետոմս եկամուտն ստանում է այսօր 2 զգալի նվազում գումարը կորցնելու ռիսկը 3 մարդը կառավարման փորձը ստանում հենց գործող բիզնեսի և կառավարման և իրացման մեխանիզմների վրա։ 4 Սա տալիս է լրացուցիչ եկամուտ և մարդը կարող է իր թոշակը դնել նոր ներդրումներ անելու և լրացուցիչ եկամուտ գեներացնելու վրա

Շնորհակալություն արժեքավոր դիտարկումների և գործնական առաջարկների համար։ Ծրագրի մշակման ընթացքում փորձ է արվել հաշվի առնել նախկինում իրականացված աջակցության ծրագրերի փորձը և խուսափել ձևական կամ հավելյալ վարչարարություն առաջացնող մոտեցումներից։

Մասնավորապես՝ ծրագրով նախնական պարտադիր «բիզնես ուսուցումներ» նախատեսված չեն, իսկ գործարար գաղափարի ներկայացման ձևաչափը մշակվել է հնարավորինս պարզ և կիրառական։ Միաժամանակ, աջակցության ուղղությունները սահմանվել են առավել ճկուն ձևով՝ հնարավորություն տալով շահառուներին միջոցները բաշխել իրենց գործունեության իրական կարիքներին համապատասխան։

Ծրագրի փուլային կառուցվածքում սահմանամերձ, լեռնային և գյուղական համայնքների առանձնացումը նպատակ ունի ապահովել առավել խոցելի և սահմանափակ հնարավորություններ ունեցող խմբերի առաջնահերթ հասանելիությունը ծրագրին։ Միաժամանակ, քննարկելի է նաև ոլորտային կամ համայնքային առանձնահատկություններին առավել հասցեական մոտեցումների կիրառումը։

Ձեր կողմից բարձրացված՝ ծրագրերի կայունության և իրացման աջակցության հարցը ևս կարևոր է, և հետագա փուլերում դիտարկվելու են խորհրդատվական, կապերի ստեղծման և շուկայի հասանելիության խթանման լրացուցիչ գործիքներ։

Շնորհակալություն կառուցողական մասնակցության համար։

2 Գոհար Լևոնյան 06.05.2026 18:13:45

Շնորհակալություն Առաջին առաջարկս տեղադրելու համար։ Եվ հիմք ընդունելով առաջինը առաջարկում եմ նույն մեխանիզմը կիրառել նաև հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության մակարդակը, աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության տեմպի դանդաղ ընթացքը և հաշմանդամության հենքով պայմանավորված խտրականությունն ու մատչելի միջավայրի ոչ լրիվ բացակայությունը։ Անկախ պետական աջակցությունից 90% sv ների հետադարձ կապի մենք ձեզ կզանգենքն է Որը այդպես էլ տեղի չի ունենում

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: