«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշման մեջ փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման
Հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) ցանկը ներկայումս հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ, ինչը հանգեցնում է ոլորտը կարգավորող նորմերի տարանջատված կիրառման։ N 1368-Ն որոշմամբ հաստատված է պարզապես ցանկ, քանի որ որոշումն ընդունելու ժամանակ ցանկով սահմանված նյութերը դեռևս կարգավորման ենթակա չէին։ Հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) և դրանց պարունակող խառնուրդների քվոտավորման համակարգը Հայաստանի Հանրապետությունում սկսել է կիրառվել 2024 (մաքուր նյութերը) և 2025 (խառնուրդները) թվականներից ։
Առաջարկվող խմբագրմամբ նախատեսվում է լրացնել Որոշումը նոր հավելվածով (Հավելված 5.1), որով սահմանվում է սահմանափակման ենթակա հիդրոֆտորածխածինների և դրանց խառնուրդների հստակ ցանկը՝ ապահովելով իրավական որոշակիություն և կիրառման միասնականություն։
Միևնույն ժամանակ նախատեսվում է 2020 թվականի օգոստոսի 20-ի N1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում տեղ գտած տեխնիկական վրիպակի շտկում։
-
Քննարկվել է
29.04.2026 - 14.05.2026
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 616
Տպել