<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.Պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը կարող է ընդունել պետական գրանցման տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև անշարժ գույքի գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության առանձնահատկությունները կարգավորող ներքին (լոկալ) իրավական ակտեր:»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում «անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում <<կարգը>> բառից հետո լրացնել «և Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը» բառերը:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ պարբերությունում «անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:
Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում «սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը» բառերը փոխարինել «, ինչպես նաև անշարժ գույքի չափագրման (հաշվառման) հրահանգը սահմանում է Կառավարությունը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասում «անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:
Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում «անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:
Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածում`
- 1. լրացնել նոր` 3.1-ին և 3.2-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Փոստային կապի միջոցով ներկայացված տեղեկատվության տրամադրման դիմումով կարող է պահանջվել միայն սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող տեղեկություններ:
Եթե հայցվող տեղեկատվությունը պարունակում է սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն, ապա էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումը պետք է հաստատված լինի դիմումը ներկայացնող անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
3.2 Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
- 4-րդ մասի`
1) 1-ին կետում «տեղեկություն» բառից հետո լրացնել «և տեղեկատվությունը հայցող անձը չունի դրան առնչվելու համապատասխան իրավունք» բառերը.
2) 2-րդ կետում «տեղեկություն» բառից հետո լրացնել «և տեղեկատվությունը հայցող անձը չունի այն ստանալու իրավունք» բառերը.
3) 6-րդ մասի երրորդ պարբերությունում «անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով.
4) լրացնել նոր` 6.1-ին մասով հետևյալ բովանդակությամբ.
«6.1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով սահմանած տեղեկատվության մեջ նշվում են իրավունքի տեսակը, անշարժ գույքի միավորի գտնվելու վայրը և անվանումը, իսկ անշարժ գույքի միավորի գտնվելու վայրի և անվանման հստակ նկարագրի բացակայության դեպքում՝ կադաստրային ծածկագիրը:».
5) 9-րդ մասում «(էլեկտրոնային եղանակով տեղեկատվության տրամադրում)» բառերը փոխարինել «(էլեկտրոնային կամ ինքնաշխատ եղանակով տեղեկատվության տրամադրում)» բառերով.
6) 10-րդ մասում «առանձնահատկությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող վճարովի տեղեկատվության ցանկը սահմանում է Կառավարությունը» բառերը:
Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Դիմումով ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ անշարժ գույքի միավորի նույնականացված չլինելը կամ սույն օրենքի 32-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված պահանջները պահպանված չլինելը կամ տեղեկատվության տրամադրման ծառայության մատուցման համար սույն օրենքով սահմանված չափով գումարը վճարած չլինելը, բացառությամբ սույն օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության անվճար տրամադրման դեպքերի, հիմք է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության տրամադրումը կասեցնելու համար:»:
Հոդված 10. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում «անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:
Հոդված 11. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը» բառերից հետո լրացնել «ներքին (լոկալ) իրավական ակտով» բառերը:
Հոդված 12.Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասում՝
- 5-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 11.8-րդ կետով սահմանված դեպքերի» բառերը.
- 6-րդ կետում «համար» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 11.7-րդ կետով սահմանված դեպքերի» բառերը.
- լրացնել նոր` 11.7-րդ, 8-րդ և 11.9-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ.
«11.7) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար` 500 դրամ.
11.8) գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի նկատմամբ կամ դրա որևէ մասի նկատմամբ միևնույն տեսակի իրավունքի կամ սահմանափակման, դրա փոփոխման կամ դադարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար՝ 500 դրամ.
11.9) միևնույն սուբյեկտին որևէ իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար՝ 1000 դրամ.».
4.12-րդ կետում՝
1) «9-11.6-րդ» բառերը փոխարինել «9-11.9-րդ» բառերով.
2) հանել «, ինչպես նաև միևնույն սուբյեկտին որևէ իրավունքով պատկանող գույքի առկայության վերաբերյալ տեղեկատվության» բառերը.
3) «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերից հանել «կամ սուբյեկտի» բառերը.
4) լրացնել նոր` 27-րդ և 28-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ..
«27) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվության համար՝ 500 դրամ.
28) անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող տեղեկությունների առկա յուրաքանչյուր փաթեթում ներառված տեղեկատվության համար՝ 1500 դրամ:»:
Հոդված 13. Օրենքի 74-րդ հոդվածը լրացնել նոր` 13-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«13. Սույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է անմիջապես՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում հասանելի վճարահաշվարկային համակարգի միջոցով նույն կետով սահմանված վճարը կատարելուց հետո, բացառությամբ ֆիզիկական անձանց մասով սույն օրենքի 75-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի:»:
Հոդված 14. Օրենքի 75-րդ հոդվածը լրացնել նոր` 6-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«6. Սույն հոդվածով սահմանված տեղեկատվության տրամադրման արտոնությունները, բացառությամբ ֆիզիկական անձանց մասով սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի, չեն տարածվում սույն օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետով սահմանված տեղեկատվության տրամադրման վրա:»:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
19.07.2018 - 04.08.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 8172
Տպել