Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ (Լրամշակված տարբերակ)

Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման և ոլորտի զարգացման անհրաժեշտությամբ, որը կապահովի նորմատիվ դաշտում օգտագործվող եզրույթների միասնականությունը և հիմք կհանդիսանա այլ իրավական ակտերի մշակման և կիրարկման համար: 

  • Քննարկվել է

    06.03.2017 - 30.11.2017

  • Ոլորտ

    Մշակութային

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 23717

Տպել

Առաջարկներ`

Narine Kochar

13.11.2017

Հետեւյալ առաջարկները եւ դիտարկումները դեռ սպտեմբերի 4-ին ուղարկել եմ նախարարություն, օգոստոսի 29-ին մշակույթի նախարարությունում կայացած պրեզենտացիաից հետո հայտարարված մեկ շաբաթվա ընթացքում։ Տեղյակ եմ, որ, ուղարկված որոշ առաջարկներ նկատի են առնվել, բայց քանի դեռ պաշտոնապես չի հրապարակվել փոփոխված տարբերակը, որը ամիսներ շարունակ մշակում է օրենքի վրա աշխատող խումբը, տեղադրում եմ այդ առաջարները նաեւ այստեղ։ 1.Ազգային կինոն եւ տեղական կինոշուկան զարգացնելու կարեւոր գրավական է երկրի ներսում տեղական կինոարտադրության լուսաբանումը, որում կարեւոր դերակատարում պետք է ունենա հեռուստատեսությունը։ • Օրենքում ներառել հայկական կինոնկարների եւ կինոգործիչների պարտադիր լուսաբանում հայկական հեռուստաընկերություններով։ Հատկացնել պարտադիր եթերաժամ հայկական ֆիլմերի (հին եւ նոր՝ Հայֆիլմի արտադրության եւ Ազգային Կինոկենտրոնի աջակցությամբ ստեղծված) ցուցադրման, գովազդի, ինչպես նաեւ հաղորդումներ կինոարտադրության ոլորտի մասնագետների, կինոարտադրության ընթացքի, ֆիլմի ստեղծման պատմության մասին։ (օրինակ՝ շաբաթական մինիմում 14 ժամ) Եթե օրենքով չսահմանվի պարտադիր եթերաժամը, հեռուստատեսությունները կշարունակեն ցուցադրել բացառապես իրենց արտադրանքը եւ/կամ արտասահմանյան ֆիլմերը, մրցակցությունից դուրս թողնելով պետական աջակցությամբ ստեղծված ֆիլմերը, որի արդյունքում տուժում է հայկական հեղինակային կինոն, եւ առաջ է մղվում հեռուստասերիալների, հեռուստատեսային ֆիլմերի քարոզումը, քանի որ հեռուստատեսությունն է իշխում լուսաբանման, տարածման, քարոզչության եւ գովազդի հիմնական լծակներին։ Հեռուստատեսության միջոցով ազգային կինոն առավել լայն տարածում կստանա հասարակության եւ հանդիսատեսի լայն շրջանակներում, որը նկատելիորեն կնպաստի տեղական կինովարձույթին։ Լեհաստանը տարիներ առաջ որդեգրելով այս սկզբունքը, այժմ մեծ ցուցանիշներ է գրանցում։ Հեռուստատեսությունների միջոցով լուսաբանելով լեհական կինոն, այժմ լեհական կինովարձույթի 30%-ը կազմում են տեղական արտադրության ֆիլմերը, եւ տարեկան կինոբյուջեի 90%-ը գոյանում է ոչ թե պետությունից այլ կինովարձույթից։ 2. Մեկ այլ կարեւոր դրույթ, որը կնպաստի պետական բյուջեի ավելացմանը եւ կուղղվի ազգային կինոյի զարգացմանը։ Հետեւյալ ձեւաչափը կիրառվում է եվրոպական գրեթե բոլոր երկրներում։ • Հայկական կինոշուկային առնչվող բոլոր կազմակերպությունների՝ կինոթատրոնների, հեռուստաընկերությունների՝ պետական, մասնավոր, ներառյալ կաբելային, գովազդային գործակալությունների, հետագայում՝ դիստրիբյուտորական ընկերությունների համար օրենքով սահմանել մասհանումներ՝ արտասահմանյան ֆիլմերի, ինչպես նաեւ ամբողջությամբ կոմերցիոն հայկական արտադրության ֆիլմերի, (բացառությամբ պետական աջակցությամբ արտադրած ֆիլմերի), հեռուստասերիալների ցուցադրումից, ֆիլմերի գովազդից, ֆիլմերի վաճառքից գոյացած իրենց եկամտի որոշակի սահմանված չափով, որը կուղղվի պետական բյուջե եւ կհատկացվի հայկական կինոարտադրությանը։ Օրինակ Շվեդիայում, կինոթատրոններում ամերիկյան ֆիլմերի ցուցադրումից տոմսերի վաճառքի 20%-ը ուղղվում է պետական բյուջե եւ հատկացվում է տեղական ֆիլմարտադրությանը։ Ինչպես նաեւ բոլոր հեռուստաընկերություններն՝ անկախ սեփականության ձևից, իրենց եկամուտներից մասհանումով, մասնակից են դառնում տեղական ֆիլմարտադրությանը: Նույն մոդելը գործում է Լեհաստանում եւ այլ եվրոպական երկրներում։ Պարսկաստանում կինոթատրոններում օտարերկրյա ֆիլմերի ցուցադրումից տոմսերի վաճառքի 50%-ն է գանձվում եւ ուղղվում տեղական կինոարտադրությանը։ Սույն օրենքը կխթանի պետական աջակցությամբ հայկական կինոարտադրության ֆիլմերի ցուցադրումը կինոթատրոններում եւ հեռուստատեսությամբ, քանի որ վերջիններս շահագրգռված կլինեն ցուցադրել տեղական արտադրանքը։ Այս օրենքի կիրառումը շահեկան կլինի թե պետությանը, թե հայկական կինոարտադրությանը։ 3. Հայաստանում կինոարտադրությունը խթանելու նպատակով, • Սահմանել արտոնյալ վարկի տրամադրում (5-7%-ի չափով) մասնավոր կինոարտադրողին՝ կինոարտադրությունը (նախապատրաստական, նկարահանման կամ հետարտադրական փուլում) իրականացնելու համար՝ ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությամբ։ Նման օրենք գործում է Ռուսաստանում (5%), որի կիրառումը զգալիորեն նպաստել է երկրի կինոարտադրության առաջխաղացմանը։ 4. Ինչպես նաեւ ներկա օրենքում պակասում են կամ թերի են հետեւյալ կետերը՝ • Ազգային կինոյի սահմանումը։ Ո՞րն է համարվում ազգային կինո։ • Հոդված 11-ում նշված չէ, որ նկարահանման վկայագրի տրամադրումը վերաբերվում է միայն արտասահմանյան կազմակերպություններին եւ որ սույն օրենքը չպետք է կիրառվի տեղական կինոարտադրողի համար, կամ պետք է տրամադրվի անվճար։ • Հոդված 18-ում հստակեցված չէ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման կանոնակարգը՝ մրցույթի, ընտրական հանձնաժողովի, հայտի դիմումի ժամկետների եւ այլ կարեւոր մանրամասների։ Հուսով եմ, որ վերը նշված դիտարկումները կքննարկվեն, հաշվի կառնվեն, մասնագետ/իրավաբանի կողմից կձեւակերպվեն եւ կընդգրկվեն նորաստեղծ օրենքում։ Վստահ եմ, որ այս դրույթները շահեկան են պետությանը եւ զգալիորեն կնպաստեն ազգային կինոյի զարգացմանը։

Հասմիկ Մելիքսեթյան

31.10.2017

Ուսումնասիրելով «Կինոմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակը (այսուհետ՝ Նախագիծ), գտնում ենք, որ Նախագծում առկա են որոշակի դրույթներ, որոնք հակասում են միմյանց և կարող են սահմանափակել ոլորտում գործունեության ազատությունը և անկախությունը: Մասնավորապես՝ Նախագծի 4-րդ հոդվածում թվարկված են այն սկզբունքները, որոնք ընկած են կինեմատոգրաֆիայի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմքում: Դրանց թվում է ստեղծագործական գործունեության ազատությունը և ինքնուրույնությունը: Միաժամանակ Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում հանրային տարածքներում ֆիլմի նկարահանում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ նկարահանման վկայագիր, որը տրամադրում է լիազորված պետական մարմինը` նկարահանման գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալուց հետո: Մեր կարծիքով պետական քաղաքականության սկզբունք հայտարարված ստեղծագործական գործունեության ազատությունը և ինքնուրույնությունը կարող է խաթարվել նկարահանման վկայագրի պահանջի ներմուծմամբ, հաշվի առնելով, որ հստակորեն ձևակերպված չեն վկայագրի տրամադրման ընթացակարգերը, ժամկետները, մերժման հիմքերը և պետական լիազորված մարմնի իրավասությունները: Տվյալ հարցի՝ Նախագծում առկա ոչ լիարժեք և ոչ կանխատեսելի իրավակարգավորման արդյունքում առկա է գրաքննության վտանգ, ինչպես նաև ֆիլմ արտադրողների, մասնավորապես, հեռուստաընկերությունների գործունեության խաթարման վտանգներ: Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք կազմակերպել Նախագծի քննարկվող դրույթների ավելի հստակ և կանխատեսելի ձևակերպում, բացառելով չարաշահումների, գրաքննության, և թույլտվության տրամադրման ձգձգումների վտանգը: Բացի դրանից, հեռուստաընկերությունների գործունեության բնույթից ելնելով և հաշվի առնելով այն փաստը, որ այդ ընկերությունները արդեն անցել են պետության կողմից լիցենզավորում կամ էլ ստեղծվել են օրենքի ուժով, խնդրում ենք Նախագծում նախատեսել արտոնություններ հեռուստաընկերությունների՝ հանրային տարածքներում նկարահանում իրականացնելու համար՝ քանի որ շատ հաճախ անհրաժեշտ է լինում կոնկրետ իրադարձությունների վերաբերյալ իրականացնել շտապ լուսաբանում, այդ թվում, ֆիլմերի նկարահանումների միջոցով, իսկ վկայագրի տրամադրման պահանջը հեռուստաընկերությունների դեպքում կարող է խաթարել շտապ լուսաբանման բուն իմաստը:

Անահիտ Արփեն

02.10.2017

Կինոարվեստի և կինոարտադրության մասին օրենքը պարտադիր պետք է ունենա հոդված և հստակ սահմանի, թե որ կինոարտադրանքը կարող է ազգային ֆիլմի կարգավիճակ ստանալ:

Տեսնել ավելին