Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի № 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի

№ 1717 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

Գեղասահքի միջազգային միությունը (ISU) 2018 թվականի ապրիլի 17-ի գրությամբ տեղեկացրել է Հայաստանի «Գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանն այն մասին, որ՝

ISU-ի խորհրդի անդամների կողմից հաստատել է գեղասահքի պատանիների «Գրան Պրի» աշխարհի գավաթի խաղարկության անցկացումը Երևանում՝ 2018 թվականի հոկտեմբերի 8-14-ը: Համաձայն ISU-ի գրության՝ նշված միջոցառման անցկացումն ապահովելու նպատակով «Գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը կտրամադրվի 100,000.0 ԱՄՆ դոլար՝ մասնակիցների կեցության և վարձատրության համար:

Գեղասահքի  պատանիների «Գրան Պրի» աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու են 41 երկրների 220 մարզիկ, 40 մրցավար, 50 մարզիչ և գեղասահքի միջազգային ֆեդերացիայի պատվիրակությունը: Հայաստանի Հանրապետությունը հոգում է բոլոր մարզիկների սննդի, տրանսպորտի և սահադաշտի վարձակալության ծախսերը, իսկ   մասնակիցների գիշերավարձը հոգում է  գեղասահքի միջազգային ֆեդերացիան:

Պաշտոնական գրությունը և թարգմանությունը, ինչպես նաև ծախսերի նախահաշիվը կցվում են:

Հաշվի առնելով վերագրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում 2018 թվականի հոկտեմբերի 8-14-ը գեղասահքի պատանիների «Գրան պրի» աշխարհի գավաթի խաղարկության անցկացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2018 թվականի ինն ամսում հատկացնել 13,360.0 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

 

  • Քննարկվել է

    18.07.2018 - 10.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6872

Տպել