«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Մարտիրոս Քոչարյան 21.04.2026 16:30:39 | Հարգելի նախագծի հեղինակներ, Խնդրում եմ նախագծի մեջ ներառել նաեւ 1998–2016 թթ․ տեղի ունեցած այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ: Շատ հաճախ ծառայողական պարտականությունները կատարող զինվորականները շատ ավելի կարեւոր առաջադրանք են կատարել քան ուղղակի մարտական հերթապահություն իրականացնողները (ամենեւին չեմ նվազեցնում մարտական հերթապահության կարեւորությունը) եւ շատ արդար կլինի ծրագրի մեջ ներառել նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ առողջական խնդիր(ներ) ստացած զինվորականներին։
|
Առաջարկը չի ընդունվել։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը վերաբերում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո բացառապես ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով /այսուհետ՝ մարտական գործողություններ/ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառելու դեպքերին, որոնք օրենքի իմաստով կոչվում են Հատուցման դեպք։ Այսինքն, ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառելու դեպքերը այս օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից դուրս է։ Ուստի նախագծով 1998-2016թթ համար չի կարող քննարկվել այլ դեպք, քան մարտական գործողությունների հետևանքով ծագած հատուցման դեպքը։ |
|||
| 2 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 29.04.2026 10:08:56 | Սահմանել «համապատասխան մարմինների» հստակ ցանկ։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծի 2-րդ հոդվածի ձևակերպումները համապատասխանում են հարաբերությունները ծագելու պահին գործող օրենսդրությամբ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.11.1998, ՀՕ-258 (ուժը կորցրած է ճանաչվել 16.12.2017) և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 15.11.2017 ՀՕ-195-Ն օրենքի ձևակերպումներին, պարգևավճարին առնչվող հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը։ |
|||
| 3 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 29.04.2026 10:10:27 | Մշակել հանձնաժողովի աշխատանքի հստակ չափանիշներ: |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 6.2-րդ մասի համաձայն՝ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը տրվելու է Կառավարության սահմանած կարգով։ |
|||
| 4 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 29.04.2026 10:11:18 | Կատարել նախնական հաշվարկ շահառուների թվի վերաբերյալ: Սահմանել փուլային ներդրման մեխանիզմ: |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախնական հաշվարկը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ։ |
|||
| 5 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 29.04.2026 10:12:24 | Դիտարկել միանվագ վճարի մասնակի ներդրում նաև հին դեպքերի համար կամ հիմնավորել տարբեր մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը: |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Առաջարկը հստակ չէ «հին դեպքերի համար» ձևակերպման մասով։ Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ՝ նախագծի մշակման հիմքում նաև Հիմնադրամի ֆինանսական հնարավորություններն են։ |
|||
| 6 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 29.04.2026 10:13:11 | Վերանայել ամբողջ տեքստը լեզվական և իրավական ճշգրտության տեսանկյունից: Ապահովել տերմինների միատեսակ կիրառություն: |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Պատրաստ ենք քննարկել կոնկրետ առաջարկներ։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ օրենքների նախագծերը հայոց լեզվի կանոններին համապատասխանելու տեսանկյունից քննարկվում են նաև ԱԺ համապատասխան ստորաբաժանման կողմից։ |
|||
| 7 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 29.04.2026 10:14:34 | Քանի որ նախագիծը ունի սոցիալական նշանակություն, նպատակահարմար է ներառել սոցիալական աջակցության լրացուցիչ մեխանիզմներ, օրինակ` համագործակցել սոցիալական աշխատողների հետ շահառուների կարծիքների գնահատման գործընթացում: |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծի հանրային քննարկումը կազմակերպվել է «Նորմատիվ իրվական ակտերի մասին» օրենքի համաձայն։ Ցանկացած քաղաքացի կարող է իր առաջարկները ներկայացնել սահմանված կարգով։ |