ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԿԶԲԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԿԶԲԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի՝ կրիպտոակտիվի սկզբնական արժեքը որոշվում է Կառավարության սահմանած ցանկում ներառված բորսաներում ձևավորված գնի հիման վրա, մինչդեռ նման ցանկը սահմանված չէ:
2. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի նպատակն է ապահովել, որ հարկային բազայի որոշման համար կրիպտոակտիվների արժեքը գնահատվի վստահելի միջազգային բորսաներում սահմանված գների հիման վրա:
Ցանկը սահմանվել է հիմնվելով բորսաների իրացվելիության և շրջանառության ծավալների, ինչպես նաև կիբեռանվտանգության և օգտատերերի քանակի վրա:
3. Ակնկալվող արդյունք
Հարկային բազայի որոշման համար կունենանք կրիպտոակտիվների սկզբնական արժեքի հաշվարկման հստակ և վստահելի մոտեցում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:
5. Այլ իրավական ակտերում փոփոխությունների կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
6. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային կամ այլ ռազմավարություններից։
-
Տևողություն
03.04.2026 18.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Գերատեսչություն
ՀՀ կենտրոնական բանկ
-
Կարգավիճակ
Դիտումներ` 158
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: