Պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Համաձայն ԱԺ կողմից 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված օրենքների, ինչպես նաև տնտեսական արդյունավետության պահանջների՝ նպատակահարմար է պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման գործընթացում կատարել փոփոխություններ, որի արդյունքում պետական մարմինները պետական գույքը կվարձակալեն պետությունից՝ անհատույց օգտագործման փոխարեն։ Այս հանգամանքներով պայմանավորված, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը պարզեցնելու, վարչական քաշքշուկները վերացնելու, վարձակալության տրամադրման գործընթացում օպերատիվությունը բարձրացնելու, պետական տարածքներն օրվա բոլոր ժամերին հնավորինս ավելի արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման և օգտագործման տրամադրման բնագավառում ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի գործառույթների հստակեցման նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշումը, որով ներկայումս իրականացվում է պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը և պետական գույքի վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները կանոնակարգել մեկ միասնական կարգի միջոցով։
-
Տևողություն
02.04.2026 23.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի վարձակալություն
-
Գերատեսչություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 146
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: