Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2073-N ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2073-N ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.               Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

            Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի պատմության թանգարան», «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպություններում պահպանվող բացառիկ և ազգային նշանակության ունեցող մշակութային արժեքների պահպանության, ինչպես նաև բարձր հանրային նշանակություն ունեցող մշակութային միջոցառումների անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։

 

2.              Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Հայաստանի պատմության թանգարան» և «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման առանցքային պետական կազմակերպություններ, որոնց պահոցներում պահպանվում են պատմական, մշակութային, գիտական և գեղարվեստական բարձր արժեք ներկայացնող մշակութային արժեքներ։

«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ազգային և միջազգային նշանակություն ունեցող համերգային գործունեություն՝ հյուրընկալելով պետական, միջազգային պատվիրակություններ, ինչպես նաև ապահովելով հանրության լայն շերտերի մասնակցությունը մշակութային կյանքին։ Ֆիլհարմոնիայի գործունեության ընթացքում կիրառվում և պահպանվում են բարձր արժեք ներկայացնող երաժշտական գործիքներ, և այլ տեխնիկական միջոցներ, որոնց վնասումը կամ ոչնչացումը կարող է ունենալ ինչպես մշակութային, այնպես էլ հանրային անվտանգության բացասական հետևանքներ։

Մշակութային արժեքների վնասման, ոչնչացման կամ հափշտակման ռիսկերը կարող են ունենալ անդառնալի հետևանքներ պետության մշակութային անվտանգության և ազգային ինքնության պահպանման տեսանկյունից։ 

Միաժամանակ Հայաստանի պատմության թանգարանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, և  Հայաստանի պետական ֆիլհարմոնիան տեղակայված են Հայաստանի ազգային պատկերասրահի հետ նույն շենքում: Այս համատեղ տեղակայումն ենթադրում է անվտանգության ռիսկերի փոխկապակցվածություն և շենքի անվտանգության ցանկացած խախտում կարող է անմիջապես վտանգել նշյալ հաստատությունների պահոցները, ցուցադրությունները, ինչպես նաև զանգվածային միջոցառումների բնականոն իրականացումը։ Այդ հանգամանքը պահանջում է համակարգված պետական միասնական անվտանգության ապահովում։

 

3 Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նպատակն է ապահովել Հայաստանի պատմության թանգարանում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում պահպանվող բացառիկ և ազգային նշանակության մշակութային արժեքների պահպանությունը, ինչպես նաև բարձր հանրային նշանակություն ունեցող մշակութային միջոցառումների արդյունավետ, շարունակական և բարձր մակարդակի պաշտպանությունը՝ պետական լիազորված մարմնի ներգրավմամբ։

 

       4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակել են Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները: 

 

5 Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման և կիրառման արդյունքում կապահովվի Հայաստանի պատմության թանգարանում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում պահպանվող բացառիկ և ազգային նշանակության մշակութային արժեքների պահպանությունը, ինչպես նաև ֆիլհարմոնիայի կողմից կազմակերպվող զանգվածային և միջազգային նշանակության մշակութային միջոցառումների անվտանգ իրականացումը՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման պետական քաղաքականության արդյունավետ իրականացմանը։

6 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2073-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

7 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն

1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համա­պա­տասխանությունը.

Համապատասխանում է:

    8 «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ինչպես նաև վերը նշված որոշման հավելված N 2-ի  Մասնավոր նպատակ 2.4, Գործողություն N 1-ի պահանջները:

9 Այլ տեղեկություններ.

Չկան:

 

 

  • Տևողություն

    02.04.2026 19.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 106

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: