Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի թիվ 133-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 3 հավելվածով սահմանվել է պետական եկամուտների հավաքագրման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի 16-րդ կետով նախատեսվել է մշակել իրավական ակտի նախագիծ, նախատեսելով խախտումների որոշակի թույլատրելի չափ բոլոր այն դեպքերի համար, երբ մաքսային փաստաթղթերում կատարված բացթողումները, խախտումները կամ սխալները, որոնք հեշտությամբ ուղղելի են և ակնհայտորեն չեն պարունակում կոպիտ շեղումներ, պետությանը չեն պատճառում վնաս, դիտարկել որպես նվազ կարևորություն ունեցող իրավախախտում և սահմանել նախազգուշացում՝ որպես պատասխանատվություն միջոց: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` դրանում նախատեսելով վերը նշված կանոնակարգումները:
-
Քննարկվել է
11.07.2018 - 27.07.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 7864
Տպել