«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ԳԱՆՁԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՕԳՈՒՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ԳԱՆՁԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված անձանցից օրենսդրությամբ չնախատեսված վճարների գանձման դեպքերում այդ վճարների վերադարձի միասնական, հստակ և կանխատեսելի կարգավորման անհրաժեշտությամբ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն նախագծի նպատակն է ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանությունը և օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձի իրավական մեխանիզմի հստակ կարգավորումը։
Նախագծով առաջարկվում է՝
ա. սահմանել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձման հստակ և իրավաչափ հիմքերը (դատական ակտ, վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտ, վարչական մարմնի որոշում, առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովի կողմից ընդունված որոշում, հաշտության համաձայնություն կամ կողմերի համաձայնություն),
բ. կարգավորել օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձման պահանջի ներկայացման և բավարարման ընթացակարգը.
գ. ամրագրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ու դեղատների գործողությունները՝ օրենսդրությամբ չնախատեսված, սակայն գանձված վճարների հաշվարկման և վերադարձի մասով։
3. Ակնկալվող արդյունքը
Նախագիծը՝
ա. կբարձրացնի ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանության մակարդակը.
բ․ կնվազեցնի վեճերի և դատական գործընթացների առաջացման հավանականությունը․
գ. կապահովի իրավական որոշակիություն և կանխատեսելիություն ապահովագրված անձանց, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ու դեղատների համար․
դ. կնպաստի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նկատմամբ հանրային վստահության աճին։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունnւմը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնի:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծի մշակումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:
-
Տևողություն
01.04.2026 16.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 142
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: