Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՌԱՖԻԿ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՌԱՖԻԿ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.                Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում) մշակվել է հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը:

 

2.               Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ուղղված «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը 2026 թվականի մարտի 16-ի N 34 գրությունով տեղեկացնում է, որ մարզիկ Ռաֆիկ Միքայելի Մինասյանը այլևս չի հանդիսանում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել Ռաֆիկ Միքայելի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը՝ փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 20-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 2062-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելված N 1-ի 1-ին, կետը:

 

3.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

4.  Ակնկալվող արդյունքը.

 

Որոշման ընդունմամբ կդադարեցվի Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ չհամարվող Ռաֆիկ Միքայելի Մինասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը և փոփոխություն կկատարվի 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» № 2062-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված  N 11-ին կետը:

 

5.  Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետականբյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

    Որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

6.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

 

          Որոշման   ընդունումը բխում է  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից /կետ 4.8 «ՍՊՈՐՏ».  

-       Կառավարությունը միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները և աջակցելու մարզական ֆեդերացիաների գործունեությանը:

 

 

  • Տևողություն

    01.04.2026 16.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 74

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: