Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.        Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով ՀՀ ֆինանսների նախարարությունը լիազորված չէ սահմանել հանրային հատվածի կազմակերպությունների լրիվ մաշված գույքի դուրսգրման կարգը, իսկ հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման և վերջիններիս ցանկի հրապարակման կարգ սահմանելու լիազորող նորմը հստակ չի ձևակերպված։

 

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հանրային հատվածի որոշ կազմակերպությունների (պետական կառավարչական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների) լրիվ մաշված գույքի դուրսգրման կարգը ներկայումս հաստատված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 787-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման), իսկ որոշ կազմակերպությունների (համայնքներ և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ) համար նման կարգ հաստատված չէ։ Ընդ որում, Հրամանը չի բավարարում ՀՀ Սահմանադրության և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի գործող պահանջներին, մասնավորապես, Հրամանն ունի նորմատիվ բնույթ, սակայն վերջինիս լիազորող նորմը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ, ինչն անհնարին է դարձնում Հրամանում փոփոխությունների կատարումը։

Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշները, հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը սահմանվել է ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 844-Ն հրամանով, որի համար օրենքով սահմանված լիազորող նորմը չի համապատասխանում 2018 թվականից ուժի մեջ մտած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին։

 

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:

 

       4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր «6. Ինստիտուցիոնալ զարգացում» բաժնի «6.10 Պետական ծախսեր» և «2. Տնտեսություն» բաժնի 6.4. «Ինստիտուտների և գործառույթների արդիականացում» ենթաբաժիններով սահմանված նպատակներից:

 

6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը կստանա լիազորություն սահմանել հանրային հատվածի կազմակերպությունների լրիվ մաշված գույքի դուրսգրման կարգը, ինչպես նաև գործող կարգավորումները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

 

7. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:    

  • Տևողություն

    01.04.2026 17.04.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 170

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: