Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՆԿԱՐԱԳՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԵՎ

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՆԿԱՐԱԳՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

                           

Իրավական ակտի անհրաժեշտությունը.

2024թ. ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքում ներառված է «մասնագիտական կրթության ոլորտային որակավորումների շրջանակ» նոր հասկացություն, որով սահմանվում են մասնագիտական կրթության մակարդակի որակավորումների խումբը և դրա հետ կապված ուսումնառության ընդհանուր վերջնարդյունքներն ապահովելու պահանջները, և համաձայն «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի` Մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը հաստատում է ոլորտային որակավորման շրջանակի մասնագիտական կրթության յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագիրը։

Առաջիկա տարիներին նախատեսվում է մշակել տասնյակից ավելի ոլորտային որակավորումների շրջանակներ, որոնց մշակման համար կպահանջվեն համապատասխան հմտություններ և կարողություններ ունեցող փորձագետներ:

Իրավական ակտի ընդունմամբ հնարավոր կլինի աջակցել ՄԿՈՒ նոր օրենքի դրույթների իրականացմանը՝ հատկապես ՄԿՈՒ շարունակականության տեսանկյունից, և նպաստել հմտությունների բնութագրերի և զբաղմունքների համապատասխանությանը Ոլորտային որակավորումների շրջանակներին։

 

Կարգավորման նպատակը և բնույթը.

ՀՀ Ազգային ժողովի կողմից 13.06.2024թ.(ՀՕ-250-Ն) ընդունվել է «Մասնագիտական ​​կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը: Օրենքը կարգավորում է մասնագիտական ​​կրթության և ուսուցման (այսուհետ՝ ՄԿՈՒ) համակարգի գործունեությունը, կառավարումը և ֆինանսատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև դրանց մասնակիցների, այդ թվում՝ սոցիալական գործընկերների իրավունքներն ու պարտականությունները՝ ապահովելով անհատի մասնագիտական ​​կրթություն ստանալու իրավունքի իրացումը։

Նոր օրենքի համաձայն մասնագիտական ​​կրթական ծրագրերը կազմվում են Որակավորումների ազգային շրջանակի և Ոլորտային որակավորումների շրջանակների պահանջներին համապատասխան:

«Մասնագիտական կրթության Ոլորտային որակավորումների շրջանակ» հասկացությունը նորույթ է գործող ՄԿՈՒ համակարգում, սակայն դրա կիրարկումը կբերի փոփոխություններ ամբողջ համակարգում, հատկապես մասնագիտական ​​կրթության և ուսուցման բովանդակության շրջանակում:

Ոլորտային որակավորումների շրջանակները կծառայեն որպես ՄԿՈՒ ծրագրերի մշակման և իրականացման ուղեցույցներ, ներառյալ դեպի մասնագիտացումներ (այդ թվում՝ միկրո-որակավորումներ) տանող առանձին մոդուլների մշակմանը:

Ոլորտային որակավորումների շրջանակների կիրարկումը կնպաստի ՄԿՈՒ մրցունակության բարձրացմանը, մասնագիտական ​​հմտությունների համակարգված զարգացմանը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի:     

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին ՀՀ օրենքի 81-րդ մասի (բոլորի համար որակյալ կրթական ծառայությունների մատչելիություն և հասանելիություն հանրապետության ողջ տարածքում) պահանջներից, մասնավորապես՝ 5-րդ կետի բ/ ենթակետի (մասնագիտական կրթության ծրագրերի արհեստագործական և մասնագիտական մակարդակներում աստիճանաբար անցում որակավորումների ազգային շրջանակին և դրան համապատասխան ոլորտային որակավորումների շրջանակին) դրույթներով պայմանավորված:

  • Տևողություն

    01.04.2026 16.04.2026
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 128

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: