Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1308-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

նոյեմբերի 19-Ի n 1308-Ն ՈՐՈՇումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1308-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 453-Ն որոշման 3-րդ կետի հիման վրա քվոտայի պահանջի՝ օրենքով սահմանված հիմքերի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ մշակելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Քվոտավորման ենթակա կազմակերպությունների կողմից քվոտայի պահանջի կատարման գործընթացների ուսումնասիրությունները վկայում էին այն  մասին, որ սկզբնական փուլում առկա էին որոշ օբյեկտիվ խոչընդոտներ՝ առանձին ոլորտներում այդ պահանջի լիարժեք կատարման առումով: Նշված խոչընդոտները վեր հանելու և համապատասխան լուծումներ առաջադրելու նպատակով, ՀՀ վարչապետի 31.01.2017թ. N 02/14.10/1825-17 հանձնարարականի հիման վրա պետական կառավարման թվով 28 մարմինների կողմից իրականացվել են ոլորտային առանձնահատկությունների, ինչպես նաև որոշ պետական կազմակերպությունների կողմից քվոտայի պահանջը չկատարելու պատճառների ուսումնասիրություն: Պետական կառավարման թվով 12 մարմիններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացրել իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ որոշ առաջարկություններ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև պետական կառավարման նշված մյուս մարմինների ուսումնասիրություններով վեր հանված խնդիրներից կարելի է առանձնացնել հետևյալները՝

  • ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությունը գործող կարգավորումների շրջանակներում հնարավորություն չէր տալիս լիարժեք հաշվարկել քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի թվաքանակը: Մասնավորապես՝ գործող կարգավորմամբ քվոտայի պահանջը կատարված էր համարվում, եթե մեկ հարկային տարում սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում առնվազն 183 օր քվոտավորման ենթակա յուրաքանչյուր աշխատատեղ զբաղեցված է եղել հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի կողմից: Անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ հնարավոր է միայն հաշվարկել կազմակերպություններում հաշմանդամություն ունեցող աշխատողների թվաքանակը, բայց ոչ քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի թվաքանակը, որի համար մշակվել էին մեթոդական ցուցումներ.
  • պետական կառավարման որոշ մարմիններում աշխատողների (ծառայողների) թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն և այլն), որն անհնար է դարձնում այդ մարմինների համակարգերում գործող կազմակերպությունների համար քվոտավորման ենթակա աշխատատեղերի թվի հաշվարկը,
  • քաղաքացիական, դիվանագիտական, զինվորական, քրեակատարողական, փրկարար ծառայությունների և համայնքային ծառայության պաշտոնները հաշմանդամություն ունեցող անձանցով համալրման օրենսդրական սահմանափակումները և գործնականում առկա օբյեկտիվ մի շարք այլ խոչընդոտները,
  • քվոտայի պահանջի առաջացման կամ այդ պահանջի կատարման տարվա ընթացքում քվոտավորման ենթակա կազմակերպության վերակազմակերպման դեպքում քվոտայի պահանջի կատարման խնդիրները, այդ թվում՝ օրենսդրական կարգավորման հստակեցման անհրաժեշտությունը,
  • քվոտավորման ենթակա կազմակերպությունների գործատուների համար՝ իրենց մոտ աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց մասին ամբողջական տեղեկատվության բացակայությունը:

Վերը նշված խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 453-Ն որոշմամբ կասեցվել է քվոտայի պահանջի կիրարկումն ապահովող իրավական ակտի գործունեությունը մինչև 2018թ. հուլիսի 1-ը և նույն որոշման 3-րդ կետով հանձնարարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել քվոտայի պահանջի՝ օրենքով սահմանված հիմքերի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ: Դրա հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (այսուհետ՝ օրենքի նախագիծ), որը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում: Համապատասխան հանրային քննարկումներ կազմակերպելուց և դրա արդյունքում օրենքի նախագիծը լրամշակելուց հետո այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է ««Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի կիրարկումն ապահովող իրավական ակտը, այն է՝ ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1308-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել և քվոտայի պահանջի՝ օրենքով սահմանված հիմքերի փոփոխություններ նախատեսող օրենքի ընդունման արդյունքում մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել դրա կիրարկումն ապահովող նոր իրավական ակտի նախագիծ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

5. Ակնկալվող արդյունքը

Քվոտայի համակարգի առավել նպատակային և արդյունավետ ներդրման ու գործարկման համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված հիմքերի և մեխանիզմների լիարժեք ապահովումը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

նոյեմբերի 19-Ի n 1308-Ն ՈՐՈՇումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1308-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

նոյեմբերի 19-Ի n 1308-Ն ՈՐՈՇումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1308-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    10.07.2018 - 26.07.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8130

Տպել