Discussed 31.07.2024 - 15.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական կատարելագործման և զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է ներկայումս Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից դուրս իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները թվայնացնելուն։ 1 6 0 952
Discussed 22.03.2024 - 07.04.2024 ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ամբողջությամբ ընդունվել է «Շուկայի վերահսկողության մասին» օրենքը, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1324-Ա որոշմամբ հաստատվել է Օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը: Քննարկվող նախագիծը մշակվել է Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում։ 6 6 0 1362
The project has not been accepted Discussed 06.12.2023 - 21.12.2023 «Դատափորձագիտական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել փորձագիտական հիմնարկներին կամ հաստատություններին ներկայացվող ընդհանուր չափորոշիչներ, կարգավորել փորձագետին, փորձաքննության մեթոդաբանությանը ներկայացվող չափորոշիչները, փորձագետի պատասխանատվության հիմքերը, տեսակները, փորձագետների ատեստավորման հիմնահարցը, փորձաքննությունների համար վճարման կարգը և ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ մի շարք այլ հիմնահարցեր: 7 18 8 3303
Under development Discussed 14.11.2023 - 29.11.2023 «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վերլուծությունը, ինչպես նաև համապատասխան աշխատողների վարձատրության վերլուծությունը իրականացնել յուրաքանչյուր տարի պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված փորձագետների վարձատրության շրջանակում։ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով կսահմանվի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց մասով անձնական գործ ունենալու կամ անձնական գործը էլեկտրոնային եղանակով վարելու իրավական ընթացակարգ, որն էլ հնարավորություն կտա մարդկային ռեսուրսների բազայի տվյալները հաշվապահական հաշվառման էլեկտրոնային ծրագրի մոդուլների հետ ինտեգրման համակարգի մշակման և գործարկման համար։ 1 0 1 2169
Discussed 21.08.2023 - 05.09.2023 «Մաքսային հսկողության իրականացման համար այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝1) մաքսային մարմնի և համապատասխան պետական մարմնի միջև տեղեկությունների փոխանակման դրույթները՝ մասնագետների կամ փորձագետների ներգրավման նպատակով․2) մաքսային մարմինների կողմից համապատասխան որոշման կայացմանն առնչվող դրույթները և որոշման մեջ պարունակվող տեղեկությունները։Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել մաքսային հսկողության իրականացման ընթացքում այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավմանն առնչվող գործընթացները։ 3 2 0 1967
Under development Discussed 30.05.2023 - 30.06.2023 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը բխում է մշակութային արժեքների փորձաքննության ոլորտը բարելավելու անհրաժեշտությամբ՝ պայմանավորված մշակութային արժեքների փորձագետների ինստիտուտի շարունակական կատարելագործման և կայացման հետ։ 6 1 0 2461
Under development Discussed 03.04.2023 - 18.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվել է, որ որպես փորձագետ կարող է ներգրավվել նաև պետական մարմնի հանրային ծառայողը (այդ թվում՝ հարկային ծառայողը), ուստի քրեական վարույթի շրջանակներում հարկային պարտավորությունների բնույթը և չափը կարող են հաշվարկվել փորձաքննություն նշանակելու միջոցով` դրա իրականացումը հանձնարարելով փորձագետին, այդ թվում՝ հանրային ծառայողին (հարկային ծառայողին) «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է փորձագետին իրավունք վերապահել նաև՝ օգտագործելու հանրամատչելի, ինչպես նաև ի պաշտոնե հասանելի տեղեկությունները, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ պահանջելու և ստանալու իր պարտականությունները պատշաճ կատարելու համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, իրեր կամ փորձանմուշներ: Բացի այդ, նախատեսվում է, որ փորձաքննության կատարման հիմքի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնակարգումները հանրային ծառայողին որպես փորձագետ ներգրավման դեպքում կիրառվում են վերջինիս ներգրավման կարգի վերաբերելի մասով (mutatis mutandis)։ 1 8 2 2502
Discussed 01.11.2021 - 16.11.2021 «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի որոշման նախագծի ընդունմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովի կազմում կապահովվի քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավումը: 1 2 1 4300
Discussed 03.03.2020 - 19.03.2020 «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Առևտրաարդյունաբերական պալատների մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը և «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման, փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, փորձաքննություն իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ու քննությոան անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Ներկայացված Նախագծերի անհրաժեշտությունը միտված է ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելուն և հստակեցնելուն, կանոնակարգելուն և կատարագործելուն։ Ինրպես նաև, Նախագծով սահմանվել են փորձաքննության մարմնին ներկայացվող պահանջները և փորձագետների որակավորման ընթացակարգերը: 4 14 0 7813