Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվել է, որ  որպես փորձագետ կարող է ներգրավվել նաև պետական մարմնի հանրային ծառայողը  (այդ թվում՝ հարկային ծառայողը), ուստի քրեական վարույթի շրջանակներում  հարկային պարտավորությունների բնույթը և չափը կարող են հաշվարկվել փորձաքննություն նշանակելու միջոցով` դրա իրականացումը հանձնարարելով փորձագետին, այդ թվում՝ հանրային ծառայողին  (հարկային ծառայողին)

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է փորձագետին իրավունք վերապահել նաև՝ օգտագործելու հանրամատչելի, ինչպես նաև ի պաշտոնե հասանելի տեղեկությունները, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ պահանջելու և ստանալու իր պարտականությունները պատշաճ կատարելու համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, իրեր կամ փորձանմուշներ: Բացի այդ, նախատեսվում է, որ փորձաքննության կատարման հիմքի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնակարգումները հանրային ծառայողին որպես փորձագետ ներգրավման դեպքում կիրառվում են վերջինիս ներգրավման կարգի վերաբերելի մասով (mutatis mutandis)։

  • Discussed

    03.04.2023 - 18.04.2023

  • Type

    Legal code

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2503

Print

Suggestions

Սամվել Հակոբյան

04.04.2023

Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի ՛՛անհամատեղելիության պահանջները՛՛ վերատառությամբ 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Նույն օրենքի12-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքի իմաստով` գիտական աշխատանք է համարվում գիտական կազմակերպությունում, հիմնարկում, բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ այլ կերպ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական աշխատանքներ կատարելը։ 13-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքի իմաստով` կրթական աշխատանք է համարվում ուսուցիչ, դասախոս (ասիստենտ) աշխատելը կամ հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և (կամ) դրանք ապահովող այլ աշխատանք կատարելը։ 14-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքի իմաստով` ստեղծագործական աշխատանք է համարվում մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ) ստեղծելը կամ մեկնաբանելը։ Այսպիսով, նախագծով առաջարկվում է պետական մարմնի հանրային ծառայողին քրեական վարույթներում որպես փորձագետ ներգրավվելու կառուցակարգեր ներդնել: Սակայն, ինչպես արդեն նշվեց, հանրային ծառայողը չի կարող (...) կատարել վճարովի այլ աշխատանք (օրենսդրի իմպերատիվ պահանջը): Սույնով կարող ենք արձանագրել, որ հանրային ծառայողի կողմից քրեական վարույթում վճարովի հիմքունքներով որպես փորձագետ ներգրավելը ուղիղ հակասության մեջ է գտնվում Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի հետ: Առաջին հայացքից, անվճար հիմքունքներով որպես փորձագետ ներգրավվելը կարող է վերը նշված արգելքը շրջանցող մեկնաբանություն հանդիսանալ, սակայն, տվյալ իրավիճակն էլ իր հերթին հակասության մեջ կգտնվի նույն օրենքի ՛՛Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների սոցիալական երաշխիքները՛՛ վերատառությամբ 47-րդ հոդվածի հետ, քանի որ քրեական վարույթում որպես փորձագետ ներգրավելը որպես պարտականություն չի կարող ամրագրվել հանրային ծառայողի պաշտոնի անձնագրում: Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ նախատեսվող փոփոխությունը էապես դրական ազդեցություն կունենա քրեական վարույթի ընթացքի, վրա, ուստի առաջարկում եմ սույն նախագիծը դնել քննարկման, ՛՛Հանրային ծառայության մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո:

Տիգրան Ստեփանյան

03.04.2023

Պետական մարմնի հանրային ծառայողի (առավել ևս՝ հարկային ծառայողին) ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխի /տնտեսական հանցագործություններ/ շրջանակներում հարուցված քրեական վարույթի շրջանակներում որպես փորձագետ ներգրավելը ակնհայտորեն հանգեցնելու է շահերի բախման։ Ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված քրեական վարույթներին տվյալ կատեգորիայի պետական ծառայողների ներգրավումը որպես փորձագետ պետք է բացառվի որպես այդպիսին։

See more