Discussed 12.03.2024 - 27.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը նպատակ է հետապնդում խրախուսել մրցակցությունը, քանի որ նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն այն դեպքերը, երբ խոշոր, հաճախ գերիշխող դիրք զբաղեցնող կազմակերպութունները տրոհում են իրենց բիզնեսը հարկային օգուտներ, առավելություններ ստանալու նպատակով` այդպիսով իսկ շուկայում ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ մյուս տնտեսվարողների համար: Նախագծի ընդունումը կնպաստի ներմուծման և արտահանման ոլորտում մրցակցության ոլորտի առողջացմանը, մանր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը: 12 3680 46 7962
Discussed 08.05.2022 - 23.05.2022 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից իրավական ակտերի նախագծերի (այսուհետ նաև՝ Նախագծերի փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շահերի բախման և անհամատեղելիության պահանջների վերաբերյալ օրենսդրական կարգավորումների կատարելագործման, ինչպես նաև միջազգային պարտավորությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունների կիրարկման անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունմամբ կհստակեցվի շահերի բախման կարգավորումը, այն կդառնա ավելի ընդգրկուն` ներառելով նաև պոտենցիալ և թվացյալ շահերի բախման դեպքերը: Ընդլայնվել է նաև փոխկապակցված անձանց շրջանակը: Կարգավորվելու է առևտրային ընկերությունների բաժնեմասերի/բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնելու ընթացակարգը: Այն դառնալու է ավելի բացահայտ և կառավարելի` բացառելով այդպիսի պայմանագրերի ձևական բնույթը: 1 0 2 5938