Discussed 17.02.2025 - 04.03.2025 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են էքստեռն կարգով անցկացվող քննությունների գործող իրավակարգավորման մեջ առկա բացերի լրացմանն ու որոշ ձևակերպումների շտկմանը։ Գործող իրավակարգավորմամբ էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններն անցկացվում են միայն 2-րդ քննաշրջանում։ Նախագծով առաջարվում է հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար պետական ավարտական քննություններ կազմակերպել նաև 1-ին և 3-րդ քննաշրջաններում, ինչը բավականին կարևոր փոփոխություն է այն դրսեկների համար, ովքեր հետագայում կրթությունը պլանավորում են շարունակել բուհերում և ընդունելության քննություններ հանձնել դեկտեմբեր կամ հունվար ամիսներին։ Նախագծով հստակեցվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար իրականացվող էքստեռն ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման հետ կապված կարգավորումները։ 15 0 18 1215
Discussed 08.01.2024 - 24.01.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն նախագծի մշակումը պայմանավորված է էքստեռն կարգով փոխադրական և ավարտական (այդ թվում՝ ազատազրկված անձանց համար) քննություններ կազմակերպելու ընթացակարգերում որոշակի մոտեցումներ վերանայելու, հանրակրթության ոլորտում իրականացվող բովանդակային բարեփոխումների համատեքստում սովորողների փոխադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունից: Իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է կարգավորել քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար ավարտական փաստաթուղթ ունենալու հնարավորությունը՝ հետագայում հասարակական ինտեգրման, սոցիալական խնդիրների կարգավորման հիմքեր ստեղծելով: Սահմանված են նաև քննական հանձնաժողովի ձևավորման, քննությունները համապատասխան քրեակատարողական հիմնարկներում կազմակերպելու հետ կապված կարգավորումները: Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ տարրական դասարաններում գնահատման նոր համակարգի անցնելու դեպքում դասարանից դասարան փոխադրվելու սկզբունքը կպահպանվի, 1-3-րդ դասարանի սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննություններին՝ բացառիկ ընդունակությունների վերաբերյալ գնահատման արձանագրություն ունենալու դեպքում: Այս պարագայում մանկավարժական խորհրդի որոշմամբ բնութագրող գնահատման հիման վրա 1-3-րդ դասարանների սովորողը ներկայացվում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հաստատությանը՝ սովորողի բացառիկ ընդունակությունը գնահատելու համար, դրական արձանագրությամբ սովորողը մասնակցում է փոխադրական քննություններին: Բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում հաստատությունը կդիմի Նախարարությանը՝ սովորողին հաջորդ դասարան փոխադրելու համար: ՀՀ ԿԳ նախարարի 2012 թվականի N 388-Ն հրամանի պահանջներին համահունչ կառնա: ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերին համապատասխան միջոցառում իրականացնելու հնարավորություն կստեղծվի, կբարելավվի ազատազրկվածերի սոցիալական ինտեգրման խնդիրը: 2 0 0 2104