Drafts

In the title
Draft development authority
Type
31.03.2025 15.04.2025
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը սահմանելու, դրանց լրացման (գործածման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի N 23-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 28-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով՝ (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Հրամանով հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) հստակեցնել սովորողների գնահատականները հաստատելիս ուսուցիչների և տնօրենների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև սահմանել ուսումնական պլանների ձևավորման սկզբնաժամկետ։
16 804
27.03.2025 11.04.2025
«Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Ներկայում հանրակրթական ուսումնական հաստատություններ տնօրենների գործուղման գործընթաց առկա չէ: Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղում այն դեպքում, եթե՝ առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել կամ տեղը չի համալրվել, տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ուսումնական հաստատության ցածր կատարողականի կամ  ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու պատճառով: Նախագծով առաջարկվում է նաև գործուղվող տնօրենին տրամադրել 138 300 դրամ լրավճար՝  5 տարի ժամկետով, որը ներառում է աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։  Սահմանվում է նաև, որ գործուղվել կարող են այն տնօրենները կամ տնօրենի հավակնորդները, որոնք ՝ ղեկավարում են որևէ ուսումնական հաստատություն, որն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստացել են որևէ հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի դրական եզրակացություն և հաղթահարել են հարցազրույցի փուլը, 3) Ստացել են «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման դասընթացն ավարտելու վկայական: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի սույն կարգով համալրելու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր հաստիքները, ինչի արդյունքում պայմաններ կստեղծվեն հաստատության անխափան և արդյունավետ գործունեության համար:
28 2081

Discussed 03.02.2025 - 18.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում սահմանված   առողջապահական պետական կամ համայնքային  ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև  համայնքային բաժնետիրական ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմնի հավակնորդներին ներկայացվող  պահանջներին և համապատասխան կարգավորումներին համապատասխանեցում
3 1136

Discussed 08.11.2024 - 23.11.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը     2023 թվականից մեկնարկել է տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացը, որի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ, մասնավորապես հարցազրույցի փուլը հաղթահարած հավակնորդների մասնագիտական զարգացման և աջակցության տրամադրման, ինչպես նաև զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգի հաստատման և փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։    Տնօրենների ընտրությունը և նշանակումը նոր ձևաչափով իրականացնելու ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ հավակնորդը զարգացման ծրագրի գնահատման անցողիկ շեմը հաղթահարելով՝ հարցազրույցի ժամանակ էականորեն ցածր է գնահատվում հենց զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերի շրջանակում: Նշված հանգամանքը վկայում է կամ նրա ներկայացրած զարգացման ծրագրի՝ ինքնուրույն գրած չլինելու կամ տվյալ հավակնորդի՝ հաստատությունում ուսումնական գործընթացի վերաբերյալ բավարար պատկերացում չունենալու մասին:    Ներկա նախագիծը կոչված է հասցեագրել և շտկել այդ խնդիրները։  
1 1102

Discussed 30.07.2024 - 14.08.2024

«Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների (այդ թվում՝ կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների) և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ «Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների, կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների և ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման, կինոարտադրության մեխանիզմների բարեփոխման և զարգացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով:
0 1369

Discussed 26.03.2024 - 10.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ­ՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ Կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, քննչական կոմիտեում ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու մասին» N 550-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ կապված Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոնների զինվորական ծառայության պաշտոններ չհանդի­սա­նալու հանգամանքով:
0 2055

Discussed 01.03.2024 - 17.03.2024

««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ  «Հանրակրթության մասին»  օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները  պայմանավորված են հաստատության տնօրենի հավակնորդին տրվող հավաստագրի գործողության ժամկետի, դրանով պայմանավորված կարգավորումների հստակեցման, ինչպես նաև ուսուցչի մասնագիտական զարգացմանն ուղղված՝ հերթական և կամավոր ատեստավորումների գործընթացների արդյունքում կառավարության որոշումներով սահմանված դեպքերում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքերի տարանջատման, օրենքում որոշ հասկացություններ, լիազորող նորմերի ձևակերպումներ ու դրույթներ վերանայելու   անհրաժեշտությամբ: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան հստակեցնել ոլորտում առկա իրավահարաբերությունները, կարգավորել  տնօրենի հավաստագրի կասեցման դեպքերի հավասարաչափ  ազդեցության հնարավորությունը: Ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու վարձատրության բարձրացմանն ուղղված՝ հերթական և կամավոր ատեստավորումների արդյունքում չատեստավորված մասնագետների հետ պայմանագրի լուծման մասով դրույթների հստակ տարանջատման արդյունքում այլևս այդ երկու  ատեստավորումները միաժամանակ չեն դիտարկվի, այլ առանձին կետերով կկարգավորվեն՝ կիրառողների և շահառուների համար հստակ և հասկանալի դարձնելով հնարավոր հետևանքների մասին դրույթները:     Ուսուցչի մոտ մասնագիտական զարգացման գնահատված կարիքը առարկայական գիտելիքի իմացությունը լինելու դեպքում ուսուցիչը նույն տարում պարդադիր մասնակցելու է պետական   բյուջեի միջոցներով կազմակերպվող համապատասխան բովանդակությամբ վերապատրաստման, որից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝  կամավոր ատեստավորմանը: Կսահմանվի ուսումնական հաստատություններում վարչատնտեսական կառավարման անցնելու մեկնարկային ժամկետ, որի արդյունքում տնօրենի թափուր տեղ առաջանալու պահից սկսած՝ նշանակված գործադիր մարմինների կամ ժամանակավոր պաշտոնակատարների համար հետագա անելիքները հստակ պլանավորելու և իրականացնելու հնարավորություն կընձեռվի: Հավաստագրի գործողության ժամկետը կհստակեցվի՝ նշանակված գործող տնօրենների համար դարձնելով այն անժամկետ նաև այն դեպքում, երբ ատեստավորման արդյունքում պայմանագրի ժամկետը երկարաձգվել է, իսկ նոր մրցույթին մասնակցող անձի համար առնվազն 5 տարի առաջ հավաստագրված լինելու մասին կարգավորում կսահմանվի:    Օրենքի լրամշակման արդյունքում hանրակրթության բովանդակության փոփոխությունները  հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել՝ հնարավորինս զերծ մնալով հակասություններից և անհամապատասխանություններից:
7 3105

Discussed 26.01.2024 - 10.02.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման կարգը, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանում սահմանված է, որ հավաստագրման քննությանը կարող է մասնակցել ցանկացած անձ, որը բավարարում է «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, սակայն նույն կետում, ինչպես նաև դիմումի ձևում ներառված չեն այն դեպքերը, երբ անձը չի կարող մասնակցել հավաստագրման քննությանը: Սույն փոփոխությունով և լրացումներով նախատեսվում է վերացնել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման կարգը, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանի և Օրենքի միջև առկա հակասությունները, ինչպես նաև կատարել որոշակի կարգավորումներ:
0 2287

Discussed 15.12.2023 - 30.12.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ    Ներկայում զարգացման ծրագրերի ձևաչափին ներկայացվող պահանջները որոշ դեպքերում ընդհանրական են, ուղղված են ոչ միայն հաստատության զարգացմանը, այլ պարունակում են հաստատության ներկա վիճակի վերաբերյալ այնպիսի մանրամասներ, որոնց՝ զարգացման ծրագրում ներառելու նպատակահարմարությունը հիմնավորված չէ: Սույն փոփոխությամբ առաջարկվում է փոփոխել պահանջներն այնպես, որ զարգացման ծրագրում արտացոլված լինեն հաստատության գործունեության կարևորագույն ուղղությունների վերլուծությունները, ինչպես նաև առաջիկա 5 տարիներին զարգացման ուղղությունները՝ հստակ նպատակներով, խնդիրներով և գործողություններով: Առաջարկվում է փոփոխել նաև զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության ձևաչափը և դրան ներկայացվող պահանջները՝ այն ամբողջությամբ համապատասխանեցնելով զարգացման ծրագրի ձևաչափին:   
8 3517