Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

06.03.2026 21.03.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Վերջին տարիների զարգացումները և երկրի տնտեսության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները իրենց ուղղակի արտացոլումն են գտել նաև տարածքային զարգացման բնութագրիչներում։ Միաժամանակ, իրականացված բարեփոխումների արդյունքում էական փոփոխություններ են տեղի ունեցել երկրի վարչատարածքային բաժանման կառուցվածքում։ Այս համատեքստում, էլ ավելի են կարևորվում սոցիալ-տնտեսական զարգացման տարածքային անհամաչափությունների առավել ամբողջական գնահատմանը, դրանց թիրախավորմանը և դրանց մեղման ուղղությամբ միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը վերաբերող հարցերը։
Մնաց {days} օր
0 186

Discussed 02.07.2019 - 17.07.2019

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024թթ. զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագիր Սույն փաստաթուղթը ներկայացնում է ՀՀ ՊԵԿ զարգացման և վարչարարության հնգամյա ռազմա­վա­րական ծրագիրը, որը նախատեսվում է պարբերաբար վերանայել՝ համապատաս­խանեցնելով պետության կողմից վարվող հարկային և մաքսային քաղաքակա­նությանը, ՀՀ կառավարության ծրագրով սահմանված ընդհանուր ուղենիշներին, ինչպես նաև այլ՝ արտաքին ու ներքին միջավայրերի փոփոխվող պահանջներին: Սույն ռազմավարական ծրագրով ՊԵԿ-ն առաջիկա հինգ տարիների համար իր առջև դրել է 5 ռազմավարական զարգացման նպատակ, որոնք բաժանված են 9 ենթանպատակների և որոնց իրագործման համար նախատեսվում է իրականացնել 54 միջոցառում (գործողություն)։ ԱՌԱՋԻՆ ռազմավարական նպատակը կառավարման համակարգերի կա­տա­րելագործմամբ հանրային ծառայությունների որակի բարձրացումն է, որի իրակա­նաց­ման արդյունքում կապահովվի սահմանված չափորոշիչներին համապա­տաս­խա­նեցված և անվտանգության բարձր մակարդակ ապահովող ներդրված ենթակա­ռուցվածքներ, ՊԵԿ ցանցի հեռահար սպասարկման լիարժեք ապահովվածությունը և հարկային/մաքսային տեղեկատվական շտեմարանների արդյունավետ շահագոր­ծում: ԵՐԿՐՈՐԴ ռազմավարական նպատակը միջազգային լավագույն փորձին համա­հունչ նորագույն լուծումներով հարկային և մաքսային հսկողության արդյու­նա­վետության բարձրացումն է, եկամուտների ավելացումը և ստվերի կրճատումը, որի իրականացման դեպքում կապահովվի թիրախավորված ռիսկերի կառավարման մեխանիզմների գործնական կիրառում, բացահայտված իրական ռիսկային հարկ վճարողների բացահայտում, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ նվազ վար­չա­րարության իրականացում և ինքնաշխատ համակարգերի կիրառմամբ արդյու­նավետ հսկողության իրականացում: ԵՐՐՈՐԴ ռազմավարական նպատակն առկա ենթակառուցվածքների արդիա­կանացումն է, ինչպես նաև ժամանակակից նոր ենթակառուցվածքների կառուցումը, որի արդյունքում հարկային և մաքսային ընթացակարգերը կլինեն ավտոմատացված գրեթե բոլոր (հիմնական) գործընթացների մասով, ներդրված կլինի արդյունավետ մեխանիզմ՝ ԵԱՏՄ շրջանակ­ներում տեղեկատվության փոխանակման և համագոր­ծակցության ապահովման համար, նաև ներդրված կլինեն տնտեսվարողների համար սահմանահատման գործընթացի ավելի արագ, թափանցիկ և արդյունավետ հսկո­ղա­կան գործընթացներ: ՉՈՐՐՈՐԴ ռազմավարական նպատակը հանրության հետ առողջ երկխոսու­թյան մթնոլորտի ձևավորումն է, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարա­րու­թյան մասնակիցների միջև փոխհարաբերությունների բարելավումը, որին հասնելու համար պետք է ընդլայնել հասարակության հետ դինամիկ հետադարձ կապի հնա­րա­վորությունները՝ ապահովելով արդյունավետ հարթակ հարկ վճարող­ների և ՊԵԿ փոխ­գործակցության համար: ՀԻՆԳԵՐՈՐԴ ռազմավարական նպատակը մարդկային ռեսուրսների կառա­վարման համակարգի բարելավումն է: Այս նպատակի իրականացման արդյունքում կապահովվի արդյունավետ կադրային քաղաքականության իրականացում, որը համա­պա­տասխանում և նպաստում է սահմանված գործառութային նպատակների իրագործմանը։ Կիրականացվի ներքին կանոնակարգերի վերանայում, կգործարկվի ստորաբաժանումների և աշխատակիցների գնահատման, արժանավայել հատուց­ման՝ վարձա­տրու­թյան,  մոտիվացիոն նոր համակարգ, որը կքաջալերի մասնա­գի­տական զարգացումը և աշխատանքային արդյունավետությունը։
Մնաց {days} օր
0 10397
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: