Discussed 05.05.2023 - 20.05.2023 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվության` երրորդ անձանց տրամադրման շրջանակը և տրամադրվող տեղեկատվության ծավալը` համապատասխանեցնելով գործող քրեադատավարական նորմերին: Պացիենտի համար կամրագրվի իր մահից հետո իր վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեվյալները մշակելուց հրաժարվելու իրավունքը, իսկ բժշկական կազմակերպությունների համար կնախատեսվի բժշկական միջամտության համար անհրաժեշտ գրավոր համաձայնությունը տալուց հրաժարվելու դեպքում դրա վերաբերյալ արձանագրություն կազմելու, այն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու և համաձայնությունը տալուց հրաժարված անձին պատշաճ կարգով ծանուցելու պարտականությունը: Նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու համար այդ դեպքերի վերաբերյալ լիազոր մարմնին կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն: Միաժամանակ կվերացվի Սահամանդրության և գործող վերաբերելի օրենքներում առկա հակասությունը` Սահմանադրությամբ մարմիններին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն վերապահված չլինելու տեսանկյունից: Նախագծերի ընդունման արդյունքում կվերացվեն նաև առկա տեխնիկական անճշտությունները և համապատասխան բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման գործընթացը կհամապատասխանեցվի գործող իրավակարգավորումներին: 12 0 5 3160
Discussed 22.07.2021 - 06.08.2021 ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈւՆԻՍԻ 8-Ի 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ «Առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 8-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է նշված հրամանով սահմանված ձևը համապատասխանեցնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի ձևակերպմանը: 1 1 0 6770
Discussed 02.02.2021 - 18.02.2021 ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը, մշակվել է «Շաքարային դիաբետի դեմ պայքարի 2021-2026 թվականների միջոցառումների ծրագիրը և իրականացման ժամանակացույցը», որի նպատակն է բարձրացնել շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, պացիենտների շարունակական հսկողության և բուժման արդյունավետությունը, նվազեցնել շաքարային դիաբետի բարդությունները` առավելագույնի հասցնել պացիենտների և նրանց ընտանիքների բարեկեցությունն ու կյանքի որակը: 3 0 0 6707
Discussed 18.10.2018 - 02.11.2018 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ներկայացումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի, 86-րդ հոդվածի 7-րդ կետի, Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի թիվ 131-Ն որոշման պահանջների 68-րդ կետի պահանջների կատարմամբ, ինչպես նաև բնակչության բժշկական օգնության և սպասարկման ոլորտում առկա մի շարք բացերի և չկարգավորված հարաբերությունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ: 7 4 7 9178
Discussed 14.06.2017 - 30.06.2017 «ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը իրավական հիմք կհանդիսանա «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման համար, որով առաջին անգամ կամրագրվի պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված առանձին կառուցակարգ՝ դրանով իսկ ապահովելով պացիենտների իրավունքների մասնագիտացված, անվճար, արագ և արդյունավետ պաշտպանությունը: 6 1 0 13109