Add to favourites

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծերի ներկայացումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի, 86-րդ հոդվածի 7-րդ կետի, Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի թիվ 131-Ն որոշման պահանջների 68-րդ կետի պահանջների կատարմամբ, ինչպես նաև բնակչության բժշկական օգնության և սպասարկման ոլորտում առկա  մի շարք բացերի և չկարգավորված հարաբերությունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ:

  • Discussed

    18.10.2018 - 02.11.2018

  • Type

    Law

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9180

Print

Suggestions

Գևորգ Գրիգորյան

02.11.2018

Բժշկական սխալը չի հանդիսանում բուժաշխատողի կողմից պարտականությունների անփույթ և/կամ անբարեխիղճ կատարելը կամ չկատարելը: Բժշկական սխալի բնորոշման բացատրությունը՝ բժշկի բարեխիղճ մոլորությունն է, երբ օբյեկտիվ պատճառներից ելնելով բժշկի կողմից ընտրած բուժման տակտիկան ձախողվում է: Հարկ է սահմանել ՙՙբժշկական սխալ՚՚ և ՙՙբժշկական անփութություն՚՚ եզրույթները, քանի որ իրավական տեսանկյունից ՙՙբժշկական սխալի՚՚ պատասխանատվությունը կարող է կրել թե բուժառուն՝ թաքցնելով բժշկից հիվանդության մասին տեղեկատվությունը և թե բուժկենտրոնի ղեկավարությունը՝ չունենալով պատշաճ աշխատելավոճ: Սակայն ՙՙբժշկական անփությության՚՚ պատասխանատվությունը կրում է հենց ինքը բժիշկը: Այս եզրույթների նույնականացումը ստեղծում է լուրջ իրավական խնդիրներ բժիշկի անմեղության կանխավարկածի պահպանման և բժշկի միտումնավոր գործողությունների և/կամ անգործության փաստի ապացուցման գործում:

Գևորգ Գրիգորյան

02.11.2018

Անիրատեսական է ուժը կորցրած ճանաչել, քանի որ իրականության մեջ գոյություն ունեն մասնագետներ, ովքեր կատարում են աշխատանք որևէ մասնագիտացված բաժանմունքում, սակայն ստացած կրթության արդյունքում չեն կարող ինքնուրույն իրականացնել բուժական միջամտություն: Որպես օրինակ կարելի է բերել ցանկացած վիրահատական բաժանմունք, որտեղ աշխատում են 10-ից ավելի բժիշկներ, սակայն վիրահատում են 2-3-ը: Փոխարենը ցանկալի է ամրապնդել վերապահումով հավաստագրերի ինստիտուտը, ինչը կծառայի որպես մոտիվացիոն գործոն բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման համար:

Susanna Hakobyan

25.10.2018

Առաջարկում եմ օրենքի նախագծի 5-րդ հոդվածում ներառված 3․3 հոդվածի 6-րդ մասում ավելացնել ևս մեկ կետ, որով կթույլատրվի բուժաշխատողին ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական իր պացիենտի կարգավիճակի մասին տեղեկացնել նրա զուգընկերներին, եթե պացիենտը հրաժարվում է անել այդ: Հիմնավորում ՝ լինում են իրավիճակներ, երբ պացիենտին իր կարգավիճակի մասին զուգընկերներին տեղեկացնելու և նրանց խորհրդատվության անհրաժեշտության վերաբերյալ պարզաբանմամբ տրամադրված խորհրդատվության միջոցով հնարավոր չի լինում հասնել նրա վարքագծի համապատասխան փոփոխությունների և նա շարունակում է հրաժարվել տեղեկացնել զուգընկերներին իր կարգավիճակի մասին, ինչն առաջացնում է նրանց ՄԻԱՎ-ի փոխանցման իրական վտանգ։ Առաջարկվող լրացումը նպատակ ունի նաև հանրային առողջապահության ոլորտի օրենսդրության մեջ ունենալ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների մասին միջազգային ղեկավարող սկզբունքներին» համահունչ կետ։

See more