Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 21.03.2025 - 05.04.2025

­­­­­ <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի <Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N128-Ն հրամանի հավելվածում կատարել համապատասխան փոփոխություններ:
0 395

Discussed 07.03.2025 - 22.03.2025

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով ամրագրված  կարգավորումն առավելապես վերաբերում է կրթական և առողջապահական օբյեկտների շենքերի և մասնաշենքերի հարկայնության ավելացման խնդրին, ինչն առաջիկայում հնարավորություն կընձեռի խիտ բնակչությամբ համայնքներում նախատեսել առավելագույն հզորությամբ թե կրթական և թե առողջապահական օբյեկտներ, մեկտեղելով մատուցվող տարատեսակ ծառայությունները, փոքր հողատարածքում կառուցապատում իրականացնելու միջոցով ապահովել տվյալ բնակավայրի սոցիալական և տնտեսական զարգացումը:
3 474

Discussed 07.03.2025 - 22.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ի N 78-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նորմերով սահմանված հակահրդեհային ընդհանուր պահանջներին չբավարարող շենքերի և շինությունների նախագծման և կառուցման գործընթացների կանոնակարգման և իրագործելիության ապահովում՝ հրդեհային անվտանգության միջազգային փորձի և պահանջների համապատասխան։
1 566

Discussed 28.02.2025 - 15.03.2025

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի <Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N128-Ն հրամանի հավելվածում կատարել համապատասխան փոփոխություններ՝ հավելվածի աղյուսակներ 2-ում և 4-ում, միայն տրասպորտային ենթակառուցվածքների աշխատանքային նախագծերի մշակման պարագայում նախագծերի ճարտարապետական մասի մշակման նկատմամբ բացառություն սահմանելու վերաբերյալ: 
1 578

Discussed 10.02.2025 - 25.02.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀԱՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 71-Ն հրամանով հաստատված շենքերի և շինությունների բազմակի օգտագործման ենթակա օրինակելի նախագծերի ցանկը և դրանց հիմնական բնութագրերը համալրել՝ Կապի օպերատորների կողմից ներկայացված օրինակելի, բազմակի օգտագործման ենթակա բջջային կապի բազային կայանների կայմերի և աշտարակների նախագծերով:
0 685

Discussed 17.12.2024 - 01.01.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N392-Ն որոշման մեջ համապատասխան դրույթներում «հաշմանդամների» բառը փոխարինվում է «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:
0 875

Discussed 04.12.2024 - 19.12.2024

ՀՀԿՀ - «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՕԲՅԵԿՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ նորմեր)  տարածվում են  Հայաստանի Հանրապետության տարածքում  քաղաքաշինական գործունեության պետական տեղեկատվական համակարգում գրանցվող նոր կառուցվող, վերակառուցվող, վերականգնվող, հիմնանորոգվող, արդիականացվող (վերազինվող), ընդլայնվող, նորոգվող, կոնսերվացվող, շահագործվող, կազմաքանդվող կապիտալ շինարարության բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, այդ թվում՝ գծային կառուցվածքների տեղեկատվական մոդելների վրա։       Սույն նորմերը չեն  տարածվում կապիտալ շինարարության այն օբյեկտների տեղեկատվական մոդելների վրա, որոնք չի նախատեսվում գրանցել քաղաքաշինական գործունեության Հայաստանի Հանրապետության  պետական տեղեկատվական համակարգում։      
7 925

Discussed 25.10.2024 - 09.11.2024

­­­ՀՀՇՆ «ՄԱՐԶԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ. ԲԱՑ ՏԻՊԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն նորմերը սահմանում են պահանջներ մարզական նշանակության պրոֆեսիոնալ և սիրողական սպորտի բաց տիպի օբյեկտների կառուցման, վերակառուցման, վերազինման, արդիականացման, ընդլայնման նախագծային (ճարտարապետահատակագծային, կոնստրուկտիվ և ինժեներական) լուծումների, դրանց գործառնական գոտիների նկատմամբ, որոնք ապահովում են մարզական օբյեկտների գործառնական և անվտանգ շահագործումը: Տվյալ նորմերի պահանջների շրջանակներում դիտարկվում են նաև բաց տիպի այն օբյեկտները, որոնք ներառում են հանգստի և մարզական ժամանցի, սպորտով զբաղվելու համար նախատեսված կառույցները և համալիրները. մարզական ու սպորտի կենտրոնները, մարզական քոլեջները, մարզական դպրոցները, սպորտի տարբեր ձևերի ակումբները:
0 894

Discussed 02.08.2024 - 17.08.2024

«ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N282-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորմանն ուղղված արդի պահանջներին համապատասխան իրավական ակտի ընդունում:  
0 1588