Add to favourites

ՀՀԿՀ - «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՕԲՅԵԿՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Սույն շինարարական նորմերը (այսուհետ՝ նորմեր)  տարածվում են  Հայաստանի Հանրապետության տարածքում  քաղաքաշինական գործունեության պետական տեղեկատվական համակարգում գրանցվող նոր կառուցվող, վերակառուցվող, վերականգնվող, հիմնանորոգվող, արդիականացվող (վերազինվող), ընդլայնվող, նորոգվող, կոնսերվացվող, շահագործվող, կազմաքանդվող կապիտալ շինարարության բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության օբյեկտների, այդ թվում՝ գծային կառուցվածքների տեղեկատվական մոդելների վրա։      

Սույն նորմերը չեն  տարածվում կապիտալ շինարարության այն օբյեկտների տեղեկատվական մոդելների վրա, որոնք չի նախատեսվում գրանցել քաղաքաշինական գործունեության Հայաստանի Հանրապետության  պետական տեղեկատվական համակարգում։      

  • Discussed

    04.12.2024 - 19.12.2024

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 489

Print

Suggestions

Դավիթ Սիրունյան

19.12.2024

Խնդրում եմ վերջից կամ մեջտեղից մի սկսեք աշխատանքը: Խորհուրդ կտամ նախապես կազմել շինարարական գործընթացներում այս տեխնոլոգիայի ինտեգրման ճանապարհային քարտեզ: Նման առողջ և իրատեսական քարտեզ ունենալուց հետո նոր կարելի է սկսել ինտեգրման գործընթացները: Այս քարտեզի արդյունքում շինարարական ոլորտի բոլոր մասնակիցներին պարզ կլինի, թե ուր ենք ուզում գնալ և ինչ ժամանակացույցով: Պարզ կլինի նաև թե որքան ժամանակ ունեն կազմակերպությունները այս պահանջներին իրենց մասով ադապտացվելու համար: Եվ տեղեկատվական մոդելավորման հետ կապված շինարարական նորմ գրելուց առաջ նախապես ուսումնասիրեք ISO 19650 ստանդարտը: Եթե այս ստանդարտը ուսումնասիրված և ճիշտ ընկալված լիներ, կարծում եմ չեր ստացվի նման բովանդակության փաստաթուղթ նույնիսկ կանոնների հավաքածուի շրջանակներում: Այս գործընթացի ժամանակ նաև խնդրում եմ չմոռանալ, որ ցանկացած մշակում պետք է ունենա իր հիմնավորումը: Ինչու եմ սա նշում, որովհետև այն հարթակում, որտեղ տեղադրված է փաստաթուղթը «Հիմնավորում» բաժինը դատարկ է: Այսինքն տպավորություն է, որ այս փաստաթղթի համար չկա ամփոփ հիմնավորում:

Դավիթ Սիրունյան

19.12.2024

Այս փաստաթուղթը ձևակերպելիս աշխատեք խուսափել նույն ինֆորմացիան մի քանի տեղ մուտք անելուց (ձեզ մոտ նման դեպքեր կան): Նման երևույթները հետագայում բերում են ոչ ստույգ տվյալների առկայության, քանի որ լինում են դեպքեր, երբ պարզվում է մի տեղում նույն ինֆորմացիայի վերաբերյալ մի բան է գրված, իսկ 2-րդ տեղում մեկ այլ բան:

Դավիթ Սիրունյան

19.12.2024

Խնդրում եմ հանել 170 էջից ավել անհասկանալի չափման միավորների սահմանումը կամ հիմնավորել այն: Ես ամբողջը չեմ նայել, որովհետև իմաստը չեմ տեսնում, սակայն հանդիպեցի «Չափման միավոր» սյունյակի տակ գրված «Փոքր խորության փոսեր» հասկացությանը: Կարծում եք դա այդպես էլ պետք է լինի՞:

See more