Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

03.03.2026 18.03.2026
Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին Նպատակ ունենալով շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նախատեսվում է երրորդ երկրներից ներմուծման գործունեությունը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն 6 ամիս ժամկետով։    
Մնաց {days} օր
0 217

26.02.2026 13.03.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ապրանքի նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունների տրամադրման պահանջների հստակեցման անհրաժեշտությամբ։ 
Մնաց {days} օր
0 442

Discussed 16.02.2026 - 04.03.2026

«Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների եւ այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի Համաձայն նշյալ Որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը թույլատրվել է  կիրառել սակագնային արտոնություն 0 % մաքսատուրքի դրույքաչափով  ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3403 91 000 9 ծածկագրին դասվող մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների եւ այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծման նկատմամբ։ Որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված` Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը։
Մնաց {days} օր
0 405

Discussed 16.02.2026 - 04.03.2026

«Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման եղեգնաշաքարի ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի Համաձայն նշյալ Որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 20,0 հազ․ տոննա չափով եղեգնաշաքարի /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող եղեգնաշաքարի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված 2026 թվականի փետրվարի 1 - ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Մնաց {days} օր
0 503

Discussed 16.02.2026 - 04.03.2026

«Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի Համաձայն նշյալ Որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 40 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղի և կակաո-ճարպի 0 % մաքսատուրքի դրույքաչափով ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն ոչ ավելի, քան համապատասխանաբար՝ 300,0 և 200,0  տոննա ծավալներով։
Մնաց {days} օր
0 402

Discussed 16.02.2026 - 04.03.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1933-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Համաձայն նշյալ որոշման՝ սակագնային քվոտայի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող 8,0 հազ․ տոննա խոշոր եղջերավոր անասունների մսից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերին դասակարգվող 7,5 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով, մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։
Մնաց {days} օր
0 608

Discussed 26.01.2026 - 13.02.2026

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ 520 ՄՄ-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 650 ՄՄ ՏՐԱՄԱԳԾՈՎ ՇՐՋԱՆԱՁԵՎ ԼԱՅՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՈՎ ԿԱՄ ԱՅԼ ԼԱՅՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՈՎ 2700 ՍՄ2-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 3300 ՍՄ2 ՄԱԿԵՐԵՍՈՎ ՎԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՐԱՖԻՏԱՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 16-ի № 130 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների ներմուծման գործընթացը։
Մնաց {days} օր
0 333

Discussed 19.01.2026 - 04.02.2026

«2026 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ծավալները հաստատելու, դրանց նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2026 թվականին «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի կիրարկման ապահովում
Մնաց {days} օր
0 646

Discussed 18.12.2025 - 03.01.2026

ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելել երրորդ երկրներից  սև մետաղից նախապատրաստվածքների ներմուծումը, ինչը կնվազեցնի տեղական ձուլվածքներ և ամրաններ արտադրող ձեռնարկությունների գործունեության դադարի հետ կապված հնարավոր վտանգները, միաժամանակ՝ բարենպաստ պայմաններ կստեղծի տեղական մետալուրգիական ձեռնարկություններին տեղական արտադրության նախապատրաստվածքներ մատակարարելու, իսկ վերջիններիս՝ տեղական ամրաններ արտադրելու համար՝ չընդհատելով ձևավորված արտադրական շղթան (ջարդոնից մինչև բարդ ապրանքների արտադրություն)։
Մնաց {days} օր
0 1264
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: