Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
21.11.2024 06.12.2024
«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կապահովվի  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N134 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը 2025 թվականի համար հատկացված՝ 8․0 հազ․ հատ քանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացը։
0 164
06.11.2024 26.11.2024
2025 թվականի ընթացքում Սերբիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախատեսվում է հաստատել՝ 2024 թվականի ընթացքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սերբական ծագման  պանիր, թրմօղիներ և տաբակ պարունակող ծխախոտ ապրանքատեսակների Հայաստանի Հանրապետություն Սերբիայի Հանրապետությունից ներմուծման լիցենզավորման ընթացակարգը, ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը։
0 332

Проект не принят

Обсуждалось 23.10.2024 - 07.11.2024

Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին Առաջարկվում է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման գործունեությունը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն, իսկ նշված գործունեության համար լիցենզիաներ տրամադրելու համար սահմանել պետական տուրք։
0 457

Находится в правительстве РА

Обсуждалось 15.10.2024 - 30.10.2024

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում՝ ԵԱՏՄ ԱՍԳ ԱԱ 7214 20 000 0 և 7214 99 100 0 ծածկագրերին դասվող՝ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար սահմանելով պետական տուրք՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով։
0 657

Проект не принят

Обсуждалось 27.09.2024 - 13.10.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2307 - Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ապահովել Հայաստանի Հանրապետությանը 2024 թվականի համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։
1 885

Проект не принят

Обсуждалось 19.09.2024 - 06.10.2024

«2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը 2025 թվականի ընթացքում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 150 տոննայից ոչ ավելի ծավալով։
0 677

Проект не принят

Обсуждалось 11.09.2024 - 27.09.2024

«2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ապահովել Հայաստանի Հանրապետությանը 2025 թվականի համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 7400 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ
0 1474

Обсуждалось 04.09.2024 - 19.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման և արտահանման թույլտվությունը կիրականացվի օրենքի դրույթներին համապատասխան` ներառելով դեղագործական նպատակներով կիրառվող դեղանյութերի և դեղաբուսական հումքի բոլոր տեսակների համապարփակ փորձաքննության արդյունքները:
0 1129

В стадии разработки

Обсуждалось 26.08.2024 - 10.09.2024

«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ՝ ԸՆՏԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈԶԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերի պաշտպանությունը։
0 1540