Drafts

In the title
Draft development authority
Type

The project has not been accepted

Discussed 20.03.2025 - 04.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1923-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1923-Ն որոշմամբ սահմանվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը։ Գործող կարգի համաձայն՝ արտադրողի (կատարողի, վաճառողի), ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) (այսուհետ` ապրանքներ) առանձին տեսակների մասին սպառողին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջները: Ինչ վերաբերում է տեղեկատվությունը սպառողին հասցնելու ձևերին և մեթոդներին, ապա գործող կարգավորման համաձայն՝ ապրանքների մասին տեղեկատվությունը հասցվում է սպառողներին ի գիտություն` տեխնիկական փաստաթղթերով, պիտակների, գնապիտակների վրա` համապատասխանության նշանի, համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի միջոցով կամ գործարար միջավայրում ընդունված այլ ձևերով և մեթոդներով։ Ներկայումս գործող ընթացակարգերով ներմուծված ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը սպառողին տրամադրվում է ապրանքների տարաների, փաթեթվածքների վրա համապատասխան հայերեն մակնշումը փակցնելու միջոցով, որը արտադրողից (ներմուծողից) պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ, արդյունքում ազդելով նաև ապրանքի ինքնարժեքի վրա։ Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է արտադրողին (ներմուծողին) հնարավորություն տալուն՝ արտադրվող (ներմուծվող) ապրանքի վերաբերյալ պարտադիր համարվող հայերեն տեղեկատվությունը (ապրանքի վերաբերյալ հայերեն թարգմանությունը) ներկայացնելու նույնականացման (հսկիչ) նշանների միջոցով։ Սույն նախագծի շրջանակում բացառություն է կազմում միայն ծխախոտային արտադրանքը, քանի որ ծխախոտային արտադրանքի մասով ՀՀ-ում գործում է համապատասխան տեխնիկական կանոնակարգ։ Այսպիսով, առաջարկվող կարգավորումը մի կողմից կնպաստի սպառողների կողմից հատուկ բջջային հավելվածի միջոցով ապրանքների վերաբերյալ առավել ամբողջական, կարդալու համար ավելի հարմար և ընթեռնելի տեղեկատվության ստացմանը, մյուս կողմից՝ հնարավորություն կտա տնտեսավարող սուբյեկտներին առավել քիչ ռեսուրսների օգտագործմամբ ապահովել ապրանքների մասին հայերեն տեղեկատվության տրամադրումը, ինչն էլ կնպաստի ապրանքի ինքնարժեքի նվազմանը։
0 462

Discussed 13.06.2020 - 01.07.2020

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք են ներմուծվել չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցներ: «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափագիտական վերահսկողություն իրականացնող կառավարության կողմից լիազորված մարմնի վերահսկողական գործառույթների ամբողջական ծավալի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել վերոգրյալ օրենքում, ինչի արդյունքում կվերանայվի նաև ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի № 393-Ն որոշմամբ հաստատված տեղեկատվության ձևը: Նախագծով առաջարկվել է տեղեկատվության մեջ ընդգրկել նաև չափման միջոց ներմուծող կազմակերպության վերաբերյալ տվյալները, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել օրենսդրական պահանջների կիրառման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության գործառույթները և կիրառել պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև ապահովել ՀՀ կառավարության 2016 թվականի հունավրի 29-ի N 60-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգի պահանջների կատարումը և պատշաճ կազմակերպել չափման միջոցի տեսակի հաստատման գործընթացը:
0 6733

Discussed 02.04.2019 - 20.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի № 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս ոչ բարեխիղճ ներմուծող կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք են ներմուծվել չափագիտական կանոններին և նորմերին անհամապատասխան չափման միջոցներ: «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափագիտական վերահսկողություն իրականացնող կառավարության կողմից լիազորված մարմնի վերահսկողական գործառույթների ամբողջական ծավալի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել վերանայել ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի № 393-Ն որոշմամբ հաստատված տեղեկատվության ձևը: Նախագծով առաջարկվել է տեղեկատվության ձևում լրացնել նաև չափման միջոց ներմուծող կազմակերպության անվանումը, ինչը հնարավորություն կընձեռնի ապահովել օրենսդրական պահանջների կիրառման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության գործառույթները և կիրառել պատասխանատվության միջոցներ: 
0 7373