Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1923-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1923-Ն որոշմամբ սահմանվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը։ Գործող կարգի համաձայն՝ արտադրողի (կատարողի, վաճառողի), ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) (այսուհետ` ապրանքներ) առանձին տեսակների մասին սպառողին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջները: Ինչ վերաբերում է տեղեկատվությունը սպառողին հասցնելու ձևերին և մեթոդներին, ապա գործող կարգավորման համաձայն՝ ապրանքների մասին տեղեկատվությունը հասցվում է սպառողներին ի գիտություն` տեխնիկական փաստաթղթերով, պիտակների, գնապիտակների վրա` համապատասխանության նշանի, համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի միջոցով կամ գործարար միջավայրում ընդունված այլ ձևերով և մեթոդներով։ Ներկայումս գործող ընթացակարգերով ներմուծված ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը սպառողին տրամադրվում է ապրանքների տարաների, փաթեթվածքների վրա համապատասխան հայերեն մակնշումը փակցնելու միջոցով, որը արտադրողից (ներմուծողից) պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ, արդյունքում ազդելով նաև ապրանքի ինքնարժեքի վրա։ Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է արտադրողին (ներմուծողին) հնարավորություն տալուն՝ արտադրվող (ներմուծվող) ապրանքի վերաբերյալ պարտադիր համարվող հայերեն տեղեկատվությունը (ապրանքի վերաբերյալ հայերեն թարգմանությունը) ներկայացնելու նույնականացման (հսկիչ) նշանների միջոցով։

Սույն նախագծի շրջանակում բացառություն է կազմում միայն ծխախոտային արտադրանքը, քանի որ ծխախոտային արտադրանքի մասով ՀՀ-ում գործում է համապատասխան տեխնիկական կանոնակարգ։ Այսպիսով, առաջարկվող կարգավորումը մի կողմից կնպաստի սպառողների կողմից հատուկ բջջային հավելվածի միջոցով ապրանքների վերաբերյալ առավել ամբողջական, կարդալու համար ավելի հարմար և ընթեռնելի տեղեկատվության ստացմանը, մյուս կողմից՝ հնարավորություն կտա տնտեսավարող սուբյեկտներին առավել քիչ ռեսուրսների օգտագործմամբ ապահովել ապրանքների մասին հայերեն տեղեկատվության տրամադրումը, ինչն էլ կնպաստի ապրանքի ինքնարժեքի նվազմանը։

  • Duration

    20.03.2025 04.04.2025
  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 419

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.