08.11.2024 28.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 339-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կապահովվի արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված այն բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների երրորդ երկրներից անխոչնդոտ ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք և մեկանգամյա լիցենզիայի տրամադրումը, որոնք նախատեսված են լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար։ 6 4 0 708
Under development Discussed 15.10.2024 - 31.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1902-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվող փոփոխությունները կնպաստեն Որոշման N 1 հավելվածով հաստատված Կոմիտեի կոմից կատարման ենթակա միջոցառումները սահմանված ժամկետում իրականացնելուն, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների խնայողությանը: 4 3 0 681
Discussed 04.10.2024 - 20.10.2024 «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացված զենքը պահելու և կրելու կարգը սահմանելու մասին», «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին (ծառայողին) հատուկ միջոցներ հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկերը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, ձեռք բերելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծերը մշակվել են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից: Նախագծերով առաջարկվում է սահմանել Կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկվող զենքերի, հատուկ և անձնական պաշտպանության հատուկ միջոցների տեսակները, այն հնարավորություն կընձեռի Կոմիտեին ձեռք բերելու անհրաժեշտ միջոցներ, կկարգավորի դրանց հետ կապված հարաբերությունները՝ ապահովելով օրենսդրական նորմերի իրացումը։ Նախագծերով առաջարկվում է նաև նախատեսել հատկացված զենքը պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հատուկ միջոցները ծառայողներին հատկացնելու, դրանք պահպանելու և պիտանելիությունը պարբերաբար ստուգելու հետ կապված հարաբերությունները։ 1 0 0 626
Under development Discussed 19.07.2024 - 03.08.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանի համապատասխանեցումը «Ոստիկանության մասին» օրենքին: 1 4 0 1007
Discussed 18.03.2024 - 02.04.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 477-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի «Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) նպատակով հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 477–Լ որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների առնվազն 90 տոկոսը ենթակա են պարտադիր հատուկ ուսուցման առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ, ինչը հնարավոր չէ ապահովել Քրեակատարողական ծառայողների խիստ ծանրաբեռնվածության պատճառով։ Առաջարկվող նախագծի ընդունմամբ կբարձրացվի քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հատուկ ուսուցման դասընթացների արդյունավետությունը և հնարավոր կլինի պատշաճ կերպով կազմակերպել և ապահովել մասնակցությունը կազմակերպվող դասընթացներին։ 4 8 0 1681
Discussed 22.08.2023 - 06.09.2023 «Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների, և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել ապրանքների մաքսային սահմանով տեղափոխման ժամանակ պահանջվող թույլատվական փաստաթղթերի տրամադրման միասնական ժամկետներ, ընդ որում՝ այդ ժամկետներն առաջարկվում է կրճատել՝ նախատեսելով, որ լիարժեք փաստաթղթային փաթեթի առկայության պարագայում (փորձաքննության անհրաժեշտության բացակայության դեպքում) թույլատրական փաստաթղթի տրամադրումը կամ դրա տրամադրման մերժումը իրականացվելու է առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ փորձաքննության պահանջի առկայության պարագայում՝ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ապրանքների բացթողման ժամանակահատվածի կրճատումը՝ ներդրված էլեկտրոնային համակարգի կիրառման արդյունավետության բարձրացման շնորհիվ՝ խնայելով պետական կառավարման մարմինների և տնտեսվարողների աշխատանքային և ժամանակային ռեսուրսը։ Ռադիոակտիվ նյութերի ներմուծման կամ արտահանման հետ կապված Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների (Ռադիոակտիվ աղբյուրների անվտանգության և պահպանվածության վարքագծի կանոններ` Code of conduct on safety and security of radioactive sources- 23-27 կետեր) համաձայն՝ դրանց ներմուծման լիցենզիա ստանալու հայտը և կից փաստաթղթերը լիցենզավորող մարմին պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման համապատասխան կետ` դրանց հասնելուց առնվազն մեկ ամիս առաջ, ուստի միջուկային և ռադիոակտիվ նյութերի թույլատվական փաստաթղթերի տրամադրման ժամկետների մասով նախագծով սահմանվել է բացառություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերը տրամադրվում են մինչև ապրանքների մաքսային հայտարարագրումը։ 0 4 0 2170
Discussed 13.02.2023 - 03.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս, թեև ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշումն ուժը կորցրել է, քանի որ որոշման նախաբանում որպես դրա ընդունման որպես իրավական հիմք հանդիսացող լիազորող նորմի ժամկետն ավարտվել է 2020թ․-ին, սակայն այդ որոշման հավելվածով նախատեսված վերանայման համար իրավական ակտերի ցանկում ներառված է ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման վերանայումը ևս և դրա անհրաժեշտությունը արդիական է՝ պայմանավորված ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի փոփոխությամբ, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և պետական վերահսկողության իրականացման օրենսդրության ճշգրտմամբ։ 1 1 0 2473
Under development Discussed 08.09.2021 - 23.09.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում Ճանապարհային ոստիկանության կողմից մշտական անշարժ ծառայության իրականացման տեղերը և ժամերը կսահմանվի ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ այդպիսով կապահովվի ՀՀ ոստիկանության ուժերի օպտիմալ օգտագործումը՝ բացառելով նույն վայրում ՀՀ ոստիկանության ուժերի և միջոցների անհարկի օգտագործումը։ 0 1 0 4977
Discussed 09.12.2020 - 30.12.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով հաստատված մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգի 3-րդ գլխի 8-րդ կետի կիրարկման ապահովմամբ, ինչը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգում իրականացված օրենսդրական փոփոխությունների և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում գործառույթների վերանայմամբ։ 0 0 0 4913