Add to favourites

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացված զենքը պահելու և կրելու կարգը սահմանելու մասին», «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին (ծառայողին) հատուկ միջոցներ հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկերը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, ձեռք բերելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

Նախագծերը մշակվել են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից: 

Նախագծերով առաջարկվում է սահմանել Կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկվող զենքերի, հատուկ և անձնական պաշտպանության հատուկ միջոցների տեսակները, այն հնարավորություն կընձեռի Կոմիտեին ձեռք բերելու անհրաժեշտ միջոցներ, կկարգավորի դրանց հետ կապված հարաբերությունները՝ ապահովելով օրենսդրական նորմերի իրացումը։ Նախագծերով առաջարկվում է նաև նախատեսել հատկացված զենքը պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հատուկ միջոցները ծառայողներին հատկացնելու, դրանք պահպանելու և պիտանելիությունը պարբերաբար ստուգելու հետ կապված հարաբերությունները։

  • Discussed

    04.10.2024 - 20.10.2024

  • Type

    Decision

  • Area

    Justice, Security

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 627

Print