Discussed 05.11.2024 - 20.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագիծն ուղղված է 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշմամբ հաստատված գիտական կադրերի ատեստավորման կարգում, ինչպես նաև գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնների և դրանց գնահատման նվազագույն չափանիշներում նշված մի շարք հասկացությունների, ինչպես նաև գիտական տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշների հստակեցմանը և պարզեցմանը: 1 1 1 449