Drafts

In the title
Draft development authority
Type

The project has not been accepted

Discussed 24.07.2024 - 09.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 10-ի N 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության  2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն, ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի № 1699-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ, «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ, որը նպատակ ունի կանոնակարգել ճանապարհային երթևեկության կազմակերպման գործընթացը և Որոշումը համապատասխանեցնել է  «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 018/2011 տեխնիկական կանոնակարգին։ Միաժամանակ հիշյալ նախագծերի և ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի № 113-Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-67-Ն օրենքի ընդունմամբ՝ համաձայն որի՝ «հաշմանդամների» բառը փոխարինվել է «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։
4 1162

Discussed 07.11.2022 - 25.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի ՏԿԵՆ 53-րդ կետով նախատեսված միջոցառման պահանջներից և նպատակ ունի կանոնակարգել ճանապարհային երթևեկության կազմակերպման գործընթացը և վերոնշյալ որոշումները համապատասխանեցնել ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 014/2011 «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգին:
0 2611

Discussed 07.11.2022 - 25.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի ՏԿԵՆ 53-րդ կետով նախատեսված միջոցառման պահանջներից և նպատակն է այն համապատասխանեցնել ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 014/2011 «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգին:
4 2889

Discussed 26.04.2022 - 11.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-ն որոշման մեջ լրացումներ և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-ն որոշման մեջ լրացումներ և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կարգավորել խաչմերուկներում աջ կամ ձախ շրջադարձ կատարող վարորդների կողմնորոշման և հետիոտնային անցումներում հետիոտների անվտանգ տեղաշարժի հետ կապված հարցերը:
1 3448

Under development

Discussed 21.05.2020 - 05.06.2020

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ Նախագիծը նպատակ ունի սահմանել այն ճանպարհային նշանները, որոնց ազդման գոտում կթույլատրվի միայն որակավորում ունեցող զբոսաշրջային տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը:
0 7465