Discussed 01.11.2022 - 17.11.2022 «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է «Պրոբացիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա սահմանել հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող պրոբացիայի շահառուին հոգեբանական օգնություն ցույց տվող կառույցների ցանկը: 0 2 0 2735
Under development Discussed 22.07.2022 - 08.08.2022 «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակն է ապահովել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարված լրացման պահանջը, քանի որ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է, որ Նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Նույնացումն իրականացվել է այնքանով, որքանով Նույնացման հանձնաժողովի անդամները, հիմնվելով առկա փաստաթղթերի կամ ենթադրաբար մարդկանց թարֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձի խոսքերի վրա, գնահատել են նրա զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ լինելը հնարավոր: Հաշվի առնելով վերը նշվածը՝ Նախագծով առաջարկվում է հաստատել անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները, ինչը ոչ միայն հնարավորություն կընձեռի արագ, առանց բյուրոկրատական քաշքշուկների կամ կամայականության կայացնել օբյեկտիվ ու հիմնավոր որոշում անձին որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու վերաբերյալ, այլ նաև կբացառի կոռուպցիոն դրսևորումները, ինչպես նաև կընձեռի հնարավորություն պաշտպանվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին կամայական որոշումներից: Անձին որպես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու համար անհրաժեշտ ցուցիչները ներկայացված են համակարգված և դասակարգված՝ ըստ մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը բնութագրող գործողությունների, կատարման եղանակների և շահագործման ձևերի: 1 13 2 3487
Discussed 19.04.2017 - 08.05.2017 «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու վերաբերյալ կարգն ու պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունների տրամադրման ընթացակարգն ու պայմանները: 1 0 1 9436