Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իրականացվող մոդուլի երաշխավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Ներկայում միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթությամբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատելու ընթացակարգ սահմանված չէ: Սույն կարգավորումը հնարավորություն է տալիս սահմանելու միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթությամբ մասնագետներին աշխատելու նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող 20 կրեդիտի առկայության դեպքում:

   Փոքրաթիվ գյուղական բնակավայրերում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից հայտարարված դաստիարակի թափուր հաստիքի համալրման մրցույթները շատ հաճախ չեն կայանում՝ պաշտոնի որակավորման պահանջին համապատասխան մասնագետների բացակայության պատճառով:

Նախագծի ընդունմամբ կարգավորվում է դաստիարակի պաշտոնի որակավորման պահանջին չբավարարող, սակայն մանկավարժական կրթություն ունեցող անձանց համար կազմակերպվող նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող 20 կրեդիտի տրամադրման դասընթացի երաշխավորման և կազմակերպման ընթացակարգը:

  • Discussed

    13.06.2025 - 28.06.2025

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1399

Print

Suggestions

Աննա Անանյան

23.06.2025

Առաջարկում եմ նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող ծրագրում ներառել «Էմոցիոնալ ինտելեկտ և հաղորդակցական հմտություններ» մոդուլը։ Այս մոդուլը կօգնի զարգացնել մասնակիցների հույզերի ճանաչման, ինքնակարգավորման, էմպատիկ արձագանքի, սթրեսի հաղթահարման և արդյունավետ հաղորդակցության կարողությունները։ Նման հմտությունները էական են մանկան էմոցիոնալ բարեկեցության ապահովման, ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության և դրական կրթադաստիարակչական միջավայրի ձևավորման համար։ Դասընթացի շրջանակում կքննարկվեն էմոցիոնալ ինտելեկտի տեսությունը, նախադպրոցական տարիքի երեխաների հուզական դրսևորումների առանձնահատկությունները, հաղորդակցման մեթոդները և կոնֆլիկտների խաղաղ կարգավորման տեխնիկաները։ Մասնակիցները ձեռք կբերեն գործնական հմտություններ՝ հուզական իրավիճակներին պատասխանելու համար։ Առաջարկվող մոդուլը կարող է ընդգրկվել որպես պարտադիր կամ ընտրովի բաղադրիչ։ Մոդուլը կնպաստի որակյալ, համակողմանիորեն պատրաստված դաստիարակների պատրաստմանը։ Անհրաժեշտության դեպքում այն կարող է դասավանդվել ինտենսիվ ձևաչափով։

Տիգրան Բաբախանյան

20.06.2025

Նախագիծն իմ համար ընդունելի է, քանի որ այս պահի դրությամբ ունենք նախադպրոցական մանկավարժություն կրթությամբ քիչ մասնագետներ, և բացը կարող են լրացնել մանկավարժական կրթություն ունեցող անձինք։ Ինձ մտահոգում է մեկ հանգամանք, արդյոք այս նախագծով չենք թուլացնի նախադպրոցական մանկավարժական կրթութություն ապահովող ԲՈՒՀ-երի աշխատանքը, և անհասկանալի է տևողության մասով, ի՞նչ ժամանակահատվածում է կազմակերպվելու այդ պրոցեսը։

Ալիսա Մարտիրոսյան

17.06.2025

Կարծում եմ, որ նախագիծը շատ տեղին ու ընդունելի է, հատկապես, եթե հաշվի առնվի այն փաստը, որ առաջիկա տարիներին նախատեսվում է փոքրաթիվ գյուղական բնակավայրերի հանրակրթական ուսումնական երկու և ավելի հաստատությունների միավորում, միաձուլում, ինչի արդյունքում բարձրագույն մանկավարժական կրթությամբ շատ մասնագետներ կդառնան գործազուրկ: Առաջարկում եմ՝ դաստիարակի թափուր հաստիքի համալրման նպատակով մանկավարժական և հոգեբանական կրթություն ունեցող մասնագետների համար կազմակերպել և իրականացնել առանց 20 կրեդիտի տրամադրաման կամ առանց որևէ քննության, պարզապես գիտելիքները թարմացնող կարճատև դասընթացներ՝ ցուցաբերելով ուսումնամեթոդական աջակցություն: Կանխավ շնորհակալություն Հարգանքով՝ Ալիսա Մարտիրոսյան

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: