Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 17.11.2025 - 03.12.2025

«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացված նախագծի ընդունմամբ կհստակեցվեն և կկարգավորվեն  Ծառայություն ընդունվող անձանց, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների առողջական վիճակով պայմանավորված ծառայության պիտանելիության հարցը որոշելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունների, այդ թվում` նաև բուժկանխարգելիչ միջոցառումների հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև քրեակատարողական ծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ կսահմանվի քրեակատարողական ծառայողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների նոր՝ առավել ընդգրկուն ցանկ:
Մնաց {days} օր
0 533

Discussed 21.11.2024 - 07.12.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում, դրանց նկարագրություններում և հակացուցված զինվորական ծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
5 5152

Discussed 20.02.2023 - 08.03.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ      Որոշման նախագծի համաձայն վերացվում են ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ում տեղ գտած տեխնիկական բնույթի թերությունները և վրիպակները, հստակեցվում են մի շարք հիվանդությունների և ախտաբանական վիճակների նկարագրական ձևակերպումները:
Մնաց {days} օր
3 14190

Discussed 18.03.2022 - 03.04.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, հիվանդությունների ծանրության և օրգանների ֆունկցիաների խախտումների աստիճաններն ու դրանց ախտորոշման համար անհրաժեշտ գործիքակազմերը, հիվանդությունները և դրանց ձևակերպումները համապատասխանեցվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված դասակարգումներին, ինչպես նաև հստակեցվում են քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների:
Մնաց {days} օր
0 6947

Discussed 11.05.2018 - 26.05.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ և 405-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին      Որոշման նախագծի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն և 405-Ն որոշումներում վերացվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում և առողջական վիճակի փորձաքննության կարգում տեղ գտած վրիպակները և տեխնիկական բնույթի թերությունները:
Մնաց {days} օր
0 19917
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: