Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում, դրանց նկարագրություններում և հակացուցված զինվորական ծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները:

  • Discussed

    21.11.2024 - 07.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5150

Print

Suggestions

Սամվել Սահակյան

05.12.2024

ժա կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ Մարսողական տրակտի բնականոն աշխատանքը պայմանավորված է գաստրոդուոդենալ շրջանի և հեպատոբիլիար համակարգի միջև սերտ ֆունկցիոնալ փոխազդեցությամբ, որը լեղապարկի բացակայության պայմաններում խախտվում է։ Լեղապարկի բացակայության դեպքում հայտնաբերվում խոլեդոխի լայնացում, դիստոնիա և Օդդիի սֆինկտրի գերլարվածություն, որը բերում է նրա սկլերոզի, իսկ 25-50% դեպքերում՝ նպաստում է խոլեդոխոլիտիազի առաջացման։ Լեղին մարսողական տրակտի շարժունակության կարգավորիչ է։ Լեղապարկի անոմալիաները նպաստում են ստամոքս-աղիքային տրակտի շարժողական էվակուատոր ֆունկցիայի խանգարման։ Լեղապարկի բացակայության պայմաններում լեղու անընդմեջ հոսքը 12 մատնյա աղի՝ ակտիվացնում է մարսողական ֆերմենտները, խթանում է աղիքային շարժունակությունը՝ գրգռելով նրա լորձաթաղանթի նյարդային ռեցեպտորները, չեզոքացնում է ստամոքսահյութի թթվայնությունը և արգելակում՝ ստամոքսահյութի պեպսին ֆերմենտը։ Այս բացասական հետևանքների կանխման համար անհրաժեշտություն է առաջանում կարգավորել սննդակարգը, նրա ընդունման հաճախականությունը, որը պարտադիր ժամկետային զինծառայության դեպքում գործնականորեն անհնար է։ Լեղապարկի բնածին բացակայությունը զարգացման անոմալիա է, որը համարվում է շարակցական հյուսվածքի դիսպլազիայի վիսցերալ նշան։ Օրգան-համակարգերի այլ կառուցվածքային կամ գործառութային փոփոխությունները հայտնաբերելու-բացառելու նպատակով ցուցված է լայնածավալ հետազոտություն (գենետիկական, լաբորատոր-գործիքային բազմաթիվ հետազոտություններ), որոնք կարող են և չլինել արդյունավետ։ Մեր կարծիքով այս առաջարկը կարող է սահմանափակել քաղաքացու բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը: Այն դեպքերում, երբ զորակոչիկը, կամ պարտադիր ժամկետային զինծառայողը լեղապարկի ախտաբանությունների ժամանակ ոչ պիտանի է զինվորական ծառայության համար, վիճակի վատացման դեպքում պարզապես չի դիմի վիրահատական բուժման, որովհետև կճանաչվի պիտանի (պոլիպների դեպքում կարող է զարգանալ չարորակացում, բորբոքումների ժամանակ՝ գանգրենա, և այլն)։

Սամվել Սահակյան

05.12.2024

Ժբ․ կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ Լեղապարկի լինել-չլինելը լյարդի պիգմենտագոյացման ֆունկցիայի համար որոշիչ նշանակություն չունի։ Նաև՝ տես ժա․ կետում փոփոխություններ չկատարելու մեր հիմնավորումները։

Սամվել Սահակյան

05.12.2024

Ժգ․ կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ Տես ժա․ և ժբ․ կետերում փոփոխություններ չկատարելու մեր հիմնավորումները։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: