Under development Discussed 27.09.2024 - 12.10.2024 «Կլիմայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտներում Հայաստանի Հանրապետության, մարզպետների, համայնքների, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և ֆիզիկական անձանց միջև հարաբերությունները։ Կլիմայի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և այլ իրավական ակտերից։ Օրենքը պետք է իրավական հիմքեր ապահովի երկրում արդյունավետ կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման, դրանց ուղղված ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիայի, ոլորտային քաղաքականությունների մեջ կլիմայական նկատառումների ներկառուցման, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման համակարգում կլիմայական ֆինանսների ինտեգրման, այդ գործընթացների համակարգման, հսկողության և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորման ու զարգացման, ինչպես նաև ոլորտի համար անհրաժեշտ իրավական զարգացումների ուղղորդման համար: 1 0 0 1330
Under development Discussed 30.11.2022 - 16.12.2022 ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի ոլորտը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ, ուստի ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված գործողությունների համակարգված իրականացումն անհրաժեշտ է կլիմայի փոփոխության հետևանքով բնակչությանը և տնտեսությանը հասցվող վնասները նվազեցնելու համար: Էներգետիկայի բնագավառում ԿՓՀ ծրագիրը վեր է հանում որոշակի բացեր, որոնք խոչընդոտում են կլիմայի փոփոխության նկատմամբ էներգետիկ ոլորտի հարմարվողականությանը: 3 2 1 3897
Discussed 26.10.2022 - 10.11.2022 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝ գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ գիտելիքի և հմտությունների հզորացում, գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացում կլիմայի փոփոխության, հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ, կլիմայի փոփոխության և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ գյուղատնտեսությանը և տնտեսվարողներին հասցվող վնասների մեղմում։ 7 2 0 3817
Discussed 19.05.2022 - 05.06.2022 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ուղղորդվելու է զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների իրականացումը՝ հնարավորություն տալով բացահայտել, հասցեագրել ու վերանայել հարմարվողականության կարիքները, խնդիրները, առաջնահերթությունները և անհրաժեշտ ռեսուրսները: Այն հանդիսանալու է նաև որպես Ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (ԱՍԳՆ) ձևավորման և ներդրման բնականոն շարունակություն: Սույն նախագծով հաստատման ենթակա ծրագիրը ծառայելու է որպես ճանապարհային քարտեզ՝ զբոսաշրջության ոլորտում հարմարվողականության միջոցառումների համակարգման համար: Նախագծի 9-րդ գլխում ներկայացվող միջոցառումների ծրագիրը նախատեսում է մի շարք գործողությունների իրականացում և իրավական ակտերի ընդունում, որոնք կարևոր են զբոսաշրջության ոլորտում կլիմայի փոփոխության առկա և կանխատեսվող ազդեցության նվազեցման տեսանկյունից: Հաշվի առնելով սույն նախագծի ժամանակային ընդգրկումը՝ 2022-2026թթ.՝ նախատեսվում է, որ այն պետք է պարբերաբար վերանայվի ու թարմացվի՝ համաձայն հարմարվողականության ազգային ծրագրում ամրագրված մոտեցման: 0 0 0 6020
Under development Discussed 11.12.2020 - 26.12.2020 «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է Փարիզյան համաձայնագրով (2015 թվական) ստանձնած պարտավորություններից: Կառավարության քաղաքականության բոլոր ոլորտները, որոնք խոցելի են համարվում ԿՓ ազդեցությունների նկատմամբ, մասնավորապես` բնական էկոհամակարգերի, ջրային տնտեսության, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, բնակավայրերի և զբոսաշրջության ոլորտները պետք է ներկառուցեն ԿՓՀ գործընթացում՝ հարմարվողականության գործողությունների արդյունավետ իրագործման ավելի մեծ հստակություն, հավասարակշռություն և ուղղորդվածություն ապահովելու համար: Նախագծի Հավելված N2-ում (նոր խմբագրությամբ Գլուխ 9) ներկայացվող գործողությունների ծրագիրը նախատեսում է մի շարք փաստաթղթերի մշակում, որոնք կարևոր են ազգային զարգացման առավել խոցելի ոլորտներում կլիմայի առկա և կանխատեսվող ազդեցության նվազեցման տեսանկյունից: Դրանք պետք է ծառայեն որպես հիմնարար փաստաթղթեր ՀԱԾ գործընթացի համար և անհրաժեշտության դեպքում թարմացվեն ՀԱԾ երկրորդ փուլի ընթացքում: Սույն Նախագծի ընդունմամբ կձևավորվի անհրաժեշտ մեխանիզմ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ոլորտային քաղաքականության և ֆինանսական պլանավորման գործընթացներում ՀԱԾ-ի ներառման համար: 0 0 0 8762