Under development Discussed 19.06.2023 - 05.07.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2024 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը միտված է Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ) 2024 թվականի ընթացքում՝ թմրամոլության և թմրաշրջանառության դեմ հետևողական և արդյունավետ պայքարի իրականցմանը, ինչը կնպաստի ոլորտային հանցագործությունների նախականխմանն ու հայտնաբերմանը, հիշյալ ոլորտի հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների տեսագործնական և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության շրջանում հանրային իրազեկման արդյունավետ իրականցմանը: 0 1 0 2450
Under development Discussed 16.05.2023 - 01.06.2023 «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ի N 1495-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1495-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հյաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովի հանցագործությունների ու այլ իրավախախտումների, ինչպես նաև պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործըթնացը։ 1 1 0 2482
The draft has been accepted Discussed 24.11.2017 - 11.12.2017 «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝ 1) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը. 2) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը: Հաշվի առնելով ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի շրջանակներում ազդարարի անանունության երաշխավորման կարևորությունը՝ ներկայացված նախագծով մանրամասն կարգավորման են ենթարկվել այն գործողությունները և դրանց հերթականությունը, որի միջոցով ազդարարի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) կծածկագրվի՝ ապահովելով ազդարարի անանունությունը: 15 7 15 16065
The draft has been accepted Discussed 23.01.2017 - 07.02.2017 «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Ի հավաստումն դրա՝ հարկ է նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրության վստահությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ «Մարդու իրավունքներ, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար» բաժնի՝ «Կոռուպցիայի դեմ պայքար» ենթաբաժնի 3-րդ կետի բ) ենթակետում, ի թիվս այլնի, նախատեսվել է իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության կատարելագործմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ մշակելու պահանջ: Հաշվի առնելով նշյալ պահանջը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առ այն, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, պարտավոր է հրապարակել կոռուպցիոն հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի կոռուպցիոն հանցագործություններ քննող իրավապահ մարմինների գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականության բարձրացումը: 6 0 1 11766