Add to favourites

The draft has been accepted

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Ի հավաստումն դրա՝ հարկ է նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրության վստահությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ «Մարդու իրավունքներ, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար» բաժնի՝ «Կոռուպցիայի դեմ պայքար» ենթաբաժնի 3-րդ կետի բ) ենթակետում, ի թիվս այլնի, նախատեսվել է իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության կատարելագործմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ մշակելու պահանջ:

Հաշվի առնելով նշյալ պահանջը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առ այն, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, պարտավոր է հրապարակել կոռուպցիոն հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը  պետք է  պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում  կոռուպցիոն հանցագործությունների քննության  արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: 

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի կոռուպցիոն հանցագործություններ քննող իրավապահ մարմինների գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականության բարձրացումը:

 

 

 

  • Discussed

    23.01.2017 - 07.02.2017

  • Type

    Law

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11900

Print

Suggestions

Տաթևիկ Սարուխանյան

24.01.2017

Նախագիծը կարևոր դերակատարում ունի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող գործունեության հրապարակայնության ապահովման տեսանկյունից: Այն կարող է դրական ազդեցություն ունենալ ինչպես հանրության շրջանում՝ հանրային իրազեկվածության բարձրացման տեսանկյունից, այնպես էլ նպաստել կոռուպցիոն հանցագործությունների նվազեցմանը՝ ունենալով զսպիչ նշանակություն:

See more