Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 21.06.2024 - 08.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 523-ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված են էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների չափերը: Վերջին ժամանակաշրջանում Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի կողմից սպառողների էլեկտրամատակարարման ցանցերի վերակառուցման, ինչպես նաև նոր կառուցվող 10 կՎ և 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի՝ նոր սպառողների բաշխման ցանցին միացման աշխատանքները հիմնականում իրականացվում են ինքնակիր մեկուսացված հաղորդալարերով (ԻՄՀ): Որոշմամբ արդեն իսկ սահմանված են 10 կՎ լարման բաց հաղորդալարով և ԻՄՀ-ով էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների չափերը, ընդորում՝ բաց հաղորդալարինը՝ 10 մ, մեկուսացվածինը՝ 3 մ։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև ԻՄՀ-ով կառուցվող/վերակառուցվող 35 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիները։
0 1117

The draft has been accepted

Discussed 27.05.2024 - 12.06.2024

ՀԾԿՀ 25.12.2019թ. №516-Ն, №517-Ն, №522-Ն և №523-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոններում, հաղորդման և բաշխման ցանցային կանոններում կհստակեցվեն արտառոց իրավիճակներում փաստացի առաքված (գնված) էլեկտրական էներգիայի (հզորության) արժեքների հաշվարկների իրականացման իրավահարաբերությունները, ԷՄՇ մասնակցի նույն հաշվառման կետում միաժամանակ և որպես սպառող, և որպես արտադրող հանդես գալու դեպքում ՇԿԾ-ում երկու ուղղություններն առանձին պրոֆիլներով գրանցման հետ կապված իրավակարգավորումները, հաղորդման կամ բաշխման ցանցին մեկ տարուց պակաս միացած հաշվառման կետի (կետերի) մասով ԿՈՒՊ բաղադրիչում ԷՄՇ մասնակցի կողմից ներկայացվող գնման հայտերը, ԷՄՇ մասնակիցների վճարումների երաշխավորման մեխանիզմները, մատակարարի և սպառողի միջև կնքված մատակարարման պայմանագրի լուծմանն առնչվող իրավակարգավորումները, կսահմանվեն ԷՄՇ մասնակցի կողմից գրավոր պահանջի ներկայացման պարագայում վերջինիս էլեկտրամատակարարումը բաշխողի կողմից դադարեցնելու, շուկայի օպերատորի կողմից գրավոր պահանջի պարագայում ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարումը դադարեցնելու հետ կապված կարգավորումներ, առանձին գործառնությունների իրականացման համար կնախատեսվեն այլ ժամկետներ, ինչպես նաև կհստակեցվի ԷՄՇ մասնակցի վիրտուալ քարտում և սպառողի հաշվառման քարտում պարունակվող տեղեկատվությունը և միացման տեղեկանք ստանալու համար դիմող անձի կողմից վճարվող ծառայության վճարի վերադարձմանն առնչվող կարգավորումը։
0 1438

Discussed 05.12.2022 - 21.12.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Ներկայացված որոշումների նախագծերի նպատակն է էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման և բաշխման ցանցային կանոններում սահմանված կարգավորումները համապատասխանեցնել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կանոններում գործող և առաջարկվող կարգավորումներին
0 2751

Discussed 21.04.2021 - 07.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N522Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման, պլանավորման, կառավարման,  էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց փոխհարաբերությունների կարգավորման մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ, ինչը կնպաստի էլեկտրաէներգետիկական համակարգում՝ էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման համակարգերի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
0 2248