Add to favourites

The draft has been accepted

ՀԾԿՀ 25.12.2019թ. №516-Ն, №517-Ն, №522-Ն և №523-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագծեր

Նախագծերի ընդունման արդյունքում էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոններում, հաղորդման և բաշխման ցանցային կանոններում կհստակեցվեն արտառոց իրավիճակներում փաստացի առաքված (գնված) էլեկտրական էներգիայի (հզորության) արժեքների հաշվարկների իրականացման իրավահարաբերությունները, ԷՄՇ մասնակցի նույն հաշվառման կետում միաժամանակ և որպես սպառող, և որպես արտադրող հանդես գալու դեպքում ՇԿԾ-ում երկու ուղղություններն առանձին պրոֆիլներով գրանցման հետ կապված իրավակարգավորումները, հաղորդման կամ բաշխման ցանցին մեկ տարուց պակաս միացած հաշվառման կետի (կետերի) մասով ԿՈՒՊ բաղադրիչում ԷՄՇ մասնակցի կողմից ներկայացվող գնման հայտերը, ԷՄՇ մասնակիցների վճարումների երաշխավորման մեխանիզմները, մատակարարի և սպառողի միջև կնքված մատակարարման պայմանագրի լուծմանն առնչվող իրավակարգավորումները, կսահմանվեն ԷՄՇ մասնակցի կողմից գրավոր պահանջի ներկայացման պարագայում վերջինիս էլեկտրամատակարարումը բաշխողի կողմից դադարեցնելու, շուկայի օպերատորի կողմից գրավոր պահանջի պարագայում ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարումը դադարեցնելու հետ կապված կարգավորումներ, առանձին գործառնությունների իրականացման համար կնախատեսվեն այլ ժամկետներ, ինչպես նաև կհստակեցվի ԷՄՇ մասնակցի վիրտուալ քարտում և սպառողի հաշվառման քարտում պարունակվող տեղեկատվությունը և միացման տեղեկանք ստանալու համար դիմող անձի կողմից վճարվող ծառայության վճարի վերադարձմանն առնչվող կարգավորումը։

  • Discussed

    27.05.2024 - 12.06.2024

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1433

Print