Discussed 17.03.2025 - 01.04.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Կարգի գործարկման ընթացքում առաջացած բազմաթիվ խնդիրներով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նոր փոփոխություններ կատարելու կարգում: Իրավական ակտի ընդունմամբ իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում կտրվի: 8 2 11 913
Discussed 21.02.2025 - 08.03.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Կարգի գործարկման ընթացքում առաջացած բազմաթիվ խնդիրներով պայմանավորված և վերահսկողական գործառույթ ունեցող մարմնի կողմից ստացված առաջարկների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել նոր փոփոխություն կատարելու կարգում: 8 0 12 1158
Discussed 16.01.2025 - 31.01.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշմամբ կարգավորվում են պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող դպրոցահասակ երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) հետ կապված իրավահարաբերությունները, և այդ հիմնավորմամբ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած՝ Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի ԿԱ/324-2023 արձանագրության օրակարգի 2․1-ին կետով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկվել էր առաջիկայում «Հանրակրթության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություն նախաձեռնելու դեպքում նախագծում ներառել նաև Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման լիազորող նորմի վերաբերյալ դրույթում համապատասխան փոփոխություն։ 2 0 0 818