Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

100%0%

    Կարգի գործարկման ընթացքում առաջացած բազմաթիվ խնդիրներով պայմանավորված և վերահսկողական գործառույթ ունեցող մարմնի կողմից ստացված առաջարկների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել նոր փոփոխություն կատարելու կարգում:

  • Discussed

    21.02.2025 - 08.03.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1178

Print

Suggestions

Նարինե Հովհաննիսյան

06.03.2025

Առաջարկվող քայլեր 1. Հետազոտություն և տվյալների հավաքագրում • Համագործակցություն համայնքային ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների հետ՝ ռիսկային խմբում գտնվող երեխաների նույնականացման համար: • Տվյալների բազայի ստեղծում՝ ներառելով երեխաների կրթական պատմությունը, սոցիալական վիճակը, ընտանիքի կարիքները և դուրս մնալու պատճառները: 2. Ռիսկային խմբերի դասակարգում և պատճառների վերլուծություն • Տնտեսական գործոններ (կարիքավոր ընտանիքներ, ծնողների գործազրկություն, արտագաղթ, երեխաների աշխատանքով ծանրաբեռնվածություն): • Սոցիալական գործոններ (ծնողների անտարբերություն, ընտանիքում բռնություն, անբարենպաստ միջավայր): • Կրթական գործոններ (դպրոցական անտեսվածություն, ուսման դժվարություններ, անհատի կարիքների չբավարարվածություն, համադպրոցական միջավայրի խնդիրներ): 3. Հասանելի կրթական հնարավորությունների ստեղծում • Կրթական վերաինտեգրման ծրագրեր՝ դասընթացներ բաց թողած երեխաների համար՝ անհատական ուսուցման պլաններով: • Օժանդակություն ընտանիքներին՝ սոցիալական աջակցություն, ծնողների իրազեկման ծրագրեր կրթության կարևորության վերաբերյալ: • Հեռավար ուսուցման և ճկուն կրթական մոդելների ներդրում՝ հատկապես այն երեխաների համար, ովքեր չեն կարող մասնակցել սովորական դասերին: 4. Համայնքային ներգրավվածություն և իրազեկում • Հասարակության իրազեկման արշավներ՝ կրթության կարևորության, երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: • Կամավորական ցանցի ձևավորում՝ ուսուցիչների, հոգեբանների և սոցիալական աշխատողների ներգրավմամբ, ովքեր կաջակցեն երեխաներին կրթական ճանապարհին: 5. Կանխարգելիչ մեխանիզմների ներդրում • Անհատական խորհրդատվություններ և հոգեբանական աջակցություն՝ կրթությունից դուրս մնալու պատճառները հաղթահարելու համար: • Մշտադիտարկում և վերահսկողություն՝ ապահովելով, որ վերաինտեգրված երեխաները շարունակեն ուսումը: Եզրակացություն Այս ծրագիրը կօգնի կանխարգելել կրթությունից դուրս մնալու դեպքերը, աջակցել ռիսկային խմբերին և ապահովել կրթական հնարավորությունների մատչելիություն բոլոր երեխաների համար՝ նպաստելով նրանց ապագա բարօրությանը:

Նաիրա Մեսրոպյան

04.03.2025

Հարգելի՛ հասցեատերեր, ամենայն հարգանքով հանդերձ, ընդունելով և կարևորելով պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, ցանկանում եմ իմ կարծիքը հայտնել նշված կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի վերաբերյալ։ Այսպես, նախագծով սահմանվել է, որ Պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող համարվելու համար բավարար է ոչ միայն մեկ ամսվա ընթացքում 6 աշխատանքային օր անընդմեջ սովորողների՝ ուսումնական հաստատություն չհաճախելը, այլ նաև ամսվա համար գումարային հաշվարկով 10 աշխատանքային օրից ավելի չհաճախելը։ Սակայն գտնում եմ, որ այդ նախագծով պետք է սահմանվեր այլ, տարբերվող օրեր այն սովորողների համար, որոնք ուսումնական հաստատություններ չեն հաճախում հարգելի պատճառներով, օրինակ՝ առողջական խնդիրներ ունենալով պայմանավորված։ Նշված կարծիքը հիմնավորելու համար նշեմ, որ վերջին տարիների ընթացքում ամբողջ աշխարհում և մասնավորապես՝ ՀՀ-ում մեծացել է տարբեր վարակների թիվը և դրանցով վարակվելու հնարավորությունը՝ առավելապես փոքրահասակների շրջանում (հիմք՝ ԱՀԿ-ի և ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տարեկան հաշվետվություններն ու ցուցանիշները)։ Ընդ որում, վերջին շրջանում տարածված հիվանդություններով վարակվելու դեպքում ապաքինվելը, ինչպես նաև այլ անձանց վարակելու հնարավորության բացառումը տևում է երկարատև ժամանակ՝ որոշ դեպքերում մեկ ամիս։ Դրանով պայմանավորված սովորողները չեն կարողանում հաճախել հաստատություններ հարգելի պատճառներով։ Ավելին, նշեմ, որ նույնիսկ աշխատողների իրավունքների պաշտպանության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է ավելի լայն հնարավորություն, այն է՝ աշխատողին պատճառով աշխատանքից ազատելու համար սահմանվել են աշխատանքից բացակայելու տարբեր օրերի քանակ՝ սովորական պայմաններում մեկ լրիվ աշխատանքային օր, իսկ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվել դեպքում՝ ավելի քան վեց ամիս անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 180 օր բացակայելու դեպքում։ Ասպիսիով, գտնում եմ, որ անհրաժեշտ է հարգելի պատճառներով, օրինակ՝ առողջական խնդիրներով պայմանավորված ուսումնասական հաստատություններ չհաճախող սովորողների համար պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող համարելու համար նախագծով սահմանել այլ՝ առավել շատ օրերի քանակ, քան սովորական պայմաններում, անհարգելի չհաճախող սովորողների համար և այն սահմանել ոչ թե ամսական կտրվածքով, այլ տարեկան, քանի որ նպատակահարմար չեմ գտնում առաջադիմություն ունեցող, սակայն, օրինակ՝ ամսվա կտրվածքով 11 աշխատանքային օր ուսումնասկան հաստատություն չհաճախած սովորողին համարել պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող։

Լուսինե Համբարձումյան

01.03.2025

Առաջարկում եմ կարգի մեջ մտցնել կետ, որը կսահմանի հստակ և չափելի պատասխանատվություն այն ծնողների նկատմամբ, ովքեր չեն իրացնում իրենց երեխաների կրթության իրավունքը՝ մասնավորապես առաջին դասարանցիների մասով , քանի որ, անկախ բացակայությունների քանակից, նրանք փոխադրվում են երկրորդ դասարան:

See more