Discussed 01.12.2023 - 17.12.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N1467-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող ընկուզավորների պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր 3 0 0 2680
Discussed 30.06.2023 - 16.07.2023 «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունման արդյունքում հաղորդող ընկերության մոտ կառաջանա հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների համար առավել էժան էլեկտրական էներգիա ձեռք բերելու խթաններ, իսկ դրա արդյունքում ձևավորված խնայողությունները դրական ազդեցություն կունենան էլեկտրաէներգետիկական համակարգի մասնակիցների տնտեսական գործունեության և վերջնական սպառողների սակագների վրա։ 4 4 1 2479
Discussed 27.10.2022 - 12.11.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1261-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթավորման կարգի համապատասխանեցում Հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին: 1 1 0 2830
Discussed 12.08.2022 - 31.08.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեռևս, 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերը չգերազանցող չափով՝ այդ կորուստը տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում: Միաժամանակ նշենք, որ համապատասխան ոլորտում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորստի չափերը սահմանվել են ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 1467-Ն որոշմամբ, որի մշակման համար հիմք են հանդիսացել ԵԱՏՄ անդամ պետությունների համապատասխան ոլորտը կարգավորող իրավական նորմերը, մասնավորապես՝ Приказ Минэнерго РФ N1035, Минтранса РФ N412 от 15.11.2018 Oб утверждении норм естественной убыли нефти и нефтепродуктов при перевозке железнодорожным, автомобильным, водным видами транспорта и в смешанном железнодорожно - водном сообщении, Приказ Минэнерго России от 16.04.2018 N 281 Об утверждении норм естественной убыли нефтепродуктов при хранении, Ղազախստանի Հանրապետության ПСТ РК 46-2015 «Нормы естественной убыли нефти и нефтепродуктов при перевозках, приемке, хранении, отпуске, а также транспортировании по магистральным нефтепродуктопроводам на территории Республики Казахстан», Постановление Министерства торговли Республики Беларусь от 09.12.2011 № 43 Об установлении норм естественной убыли нефти и нефтепродуктов при поставках на экспорт и внутренний рынок, ինչպես նաև Постановление Госснаба СССР от 26.03.1986 N 40 (с изм. от 11.08.2011) Об утверждении норм естественной убыли нефтепродуктов при приеме, хранении, отпуске и транспортировании (բեռնաբարձման և բեռնաթափման բնական կորստի չափերի հաշվարկման և կորստի չափերի սահմանման համար) փաստաթղթերի հիման վրա: Նշված կորուստները նույնական են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 615-Ն՝ «Պետական պահուստի նյութական արժեքների պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների հաշվարկման կարգը և նորմատիվները սահմանելու մասին» սահմանված կորուստների հետ։ Նշված կորուստների չափերը որոշակի դժգոհություն են առաջացնում հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության և որոշ տնտեսվարողների շրջանում, ինչը բացառելու համար վերը նշված երկու իրավական ակտերը վերանայելու նպատակով նախատեսվում է փաստացի չափումների արդյունքում սահմանել ցուցանիշների նորմեր։ 1 1 0 2781
Discussed 07.09.2021 - 22.09.2021 <<Հայաստանի Հանրապետության զինված ուժերում նավթամթերքի ընդունման, պահպանման, տեղափոխման և բացթղման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը հաստատելու մասին>> Կառավարության որոշման նախագիծ։ Որոշման նախագծով կարգավորվում է ՀՀ զինված ուժերում նավթամթերքների բնական կորուստների հաշվարկման և դուրսգրման գործընթացը։ 0 3 0 4452
Discussed 18.11.2020 - 03.12.2020 ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի կատարմամբ։ Որոշման նախագծի նպատակն է սահմանել նավթամթերքի դասերի և հացահատիկի բնական կորուստների չափերը դրանց պահպանման դեպքում՝ ըստ վերգետնյա, ստորգետնյա, պահեստային և էլևատորային պահպանման եղանակի: 0 0 0 5696
Discussed 04.09.2019 - 25.09.2019 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» № 1467-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը. 1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով. «11) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն № 11 հավելվածի»: 3 2 0 6927
Discussed 01.07.2019 - 19.07.2019 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» № 1467-Ն որոշման մեջ լրացումները կատարելու մասին 2 1 0 7363