Under development Discussed 21.06.2023 - 07.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2023 թվականի ապրիլի 13-ին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-126-Ն օրենքի ընդունմամբ։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-126-Ն օրենքով ընդլայնվել է Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի թիվ 141-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը։ Ըստ այդմ, անհրաժեշտ է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքից բխող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացում։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածում կատարել լրացում, ըստ որի՝ պարգևավճարի իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք` 1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ, 2) «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք՝ 15000 դրամ։ 7 0 0 2566
Under development Discussed 28.03.2023 - 13.04.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքի և 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքների ընդունմամբ։ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ձևակերպումները համապատասխանեցվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին։ Ըստ այդմ, անհրաժեշտ է Օրենքից բխող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ կատարել համապատասխան խմբագրական փոփոխություններ։ Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ Կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման ընդունումից հետո մեկ անգամ է կատարվել փոփոխություն՝ 2021 թվականին, որով ընդամենը հստակեցնել է «Միասնական սոցիալական ծառայություն» եզրույթը։ Մինչդեռ, 2012 թվականից հետո ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, որոնք չեն իրացվել Կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ։ 2 4 0 2528
Under development Discussed 03.12.2021 - 20.12.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից սահմանել նվազագույն կենսաթոշակի, հաշմանդամության, ծերության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նոր չափեր։ 1 1 0 5038