Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
7 - Agree
-
0 - Disagree
Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2023 թվականի ապրիլի 13-ին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-126-Ն օրենքի ընդունմամբ։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-126-Ն օրենքով ընդլայնվել է Կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի թիվ 141-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը։
Ըստ այդմ, անհրաժեշտ է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքից բխող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացում։
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածում կատարել լրացում, ըստ որի՝ պարգևավճարի իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ,
2) «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք՝ 15000 դրամ։
-
Discussed
21.06.2023 - 07.07.2023
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 2563
Print